ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 872-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի «դ» ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2009 թվականի հոկտեմբերի 15-ին դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
(1-ին կետը փոփ. 01.10.09 N 1119-Ն)
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և սահմանված ժամկետում ավարտել «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման գույքի վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այդ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.10.2009, N 1119-Ն | 10.10.2009, N 872-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|