Գլխավոր տեղեկություն
Համար
N 1103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1103-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հիմնադրամի տարեկան կամ փաստացի ծախսերի գումարի առնվազն 50 տոկոսի համաֆինանսավորում ստանալուց հետո, որպես պետական ֆինանսական աջակցություն` կանոնադրական խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 35575.0 հազ. դրամ` կատարված ծախսերի ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի համաձայն հատկացված գումարը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին տրամադրել նվիրատվության պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 29

Երևան