Basic information
Number
N 2067-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (24.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
23.07.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
23.07.2013
Effective date
24.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 2067-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՈՆԱ ԵՎ ՍԱՄՎԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX–001264 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սոնա և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 10.07.2013թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Սոնա և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2009 թվականի հուլիսի 24-ին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–001264 լիցենզիայի գործողությունը մինչև 2014 թվականի հուլիսի 10-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան