Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2009-21.06.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2009 թվականի N 737-Ա

 

«ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 10-ի N 972 որոշման և «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթեթիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի`

1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված հարցերի համակարգումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` ապահովել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ձեռնարկության խորհրդի հայկական կողմի անդամների փոփոխությունը`

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ առաջադրել`

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)

 

Հ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական

 

Ֆ. Գալստյան

- «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ

 

Ռ. Սաղաթելյան

-«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ` արտադրական հարցերով (համաձայնությամբ)

3. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Շահնազարյանին` 15-օրյա ժամկետում ապահովել տնօրենների խորհրդի, համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին` առնվազն եռամսյա պարբերականությամբ տեղեկատվություններ ներկայացնել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան