Գլխավոր տեղեկություն
Համար
N 1045-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1045-Ա

 

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սարգիս Էդվարդի Մանուկյանին (ծնվ.` 1991 թվականի օգոստոսի 9-ին, քաղ. Վանաձոր, Շինարարների փող., շենք 1-ին, բն 20: 2002 թվականին ընդունվել է Վարշավայի Ռ. Տուրչինովիչի անվան հանրակրթական բալետի իննամյա դպրոցը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 23

Երևան