Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հոդ.365
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 սեպտեմբերի 2009 թ.

թիվ 270-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 22-ը հաստատելու մասին» թիվ 333-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 22-ում (այսուհետ` Կանոնակարգ 22) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 2-րդ կետի աղյուսակը բ) ենթամասից հետո լրացնել նոր գ) ենթամասով` հետևյալ բովանդակությամբ.

գ)

Բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվություններ:

 

Հաշվետվության անվանումը

Հաշվե-տվության համարը

Ներկայացման հա-ճախականությունը

1

2

3

4

1

Հաշվետվություն տարեկան պետական տուրքի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ

41

տարեկան

2) Կանոնակարգ 22-ը գլուխ VIII-ից հետո լրացնել նոր գլուխ IX-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ լ ու խ  IX

 

 Բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվություններ

 

23. Թիվ 41 հաշվետվությունը կազմված է երկու մասից՝ Աղյուսակ 1 «Տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ» (տարեկան) և Աղյուսակ 2 «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ» (տարեկան): Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան կտրվածքով: Հաշվետվության ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև հաջորդ տարվա նույն օրն ընկած ժամանակահատվածը: Հաշվետվությունը ներկայացվում է նշված տարեկան ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

«Տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ» Աղյուսակ 1-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի և դրա վճարումն ուշացնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժի վճարման անդորրագրերի սքան արված տարբերակները: Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը ստացել է դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիաներ, ապա սույն հաշվետվությունը կարող է ներկայացվել մեկ օրինակով նշելով երկու լիցենզիաների հետ կապված վճարումների վերաբերյալ, համաձայն լրացման կարգի:

Հաշվետվության Աղյուսակ 1-ը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Գործունեության տեսակը» սյունակում նշվում են գործունեության այն տեսակները, որոնց համար վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկից ստացել է համապատասխան լիցենզիա/լիցենզիաներ, և որոնց համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված են պետական տուրքի վճարման տարեկան դրույքաչափեր:

2) «Պետական տուրքի դրույքաչափը» սյունակում նշվում են «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափը:

3) «Լիցենզիայի տրման ամսաթիվը» սյունակում նշվում են «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրման ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը):

4) «Պետական տուրքի վճարված գումարը» սյունակում նշվում է «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության (լիցենզիայի) յուրաքանչյուր տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի): Այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանում վճարահաշվարկային կազմակերպությունը կատարել է մի քանի վճարումներ տվյալ գործունեության տեսակի համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար լրացնելով աղյուսակի համապատասխան սյունակները:

5) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումար» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի գումարը:

Հաշվետու ժամանակաշրջանում տույժերի գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով: Վճարված տույժի համար չի լրացվում «Պետական տուրքի վճարված գումարը», «Ժամանակաշրջանը» սյունակները:

6) «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարված գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումար» սյունակում նշված գումարի վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

7) «Ժամանակաշրջանը» սյունակում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Պետական տուրքի վճարված գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003): Օրինակ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը գործունեության լիցենզիան ստացել է 11.08.2003թ. և այդ կազմակերպությունը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 01.07.2008թ.` հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջան» սյունակի «Սկիզբ» կհամարվի 11.08.2008, որը կնշվի համապատասխան սյունակում, իսկ «Վերջ» կհամարվի 11.08.2009, որը կնշվի համապատասխան սյունակում: Ընդ որում, ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տուրքի վճարման ժամանակաշրջանի «Վերջ» կհամարվի հաջորդ աշխատանքային օրը: Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով իր համապատասխան ժամանակաշրջանը:

8) «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» կամ «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումարը» սյունակում նշված գումարների վճարումը:

9) «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

10) «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարված պարտադիր վճարների վերաբերյալ» Աղյուսակ 2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հերթական հաշտարարի պարտադիր վճարների վերաբերյալ տեղեկատվություն: Սույն հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական հաշտարարի պարտադիր վճարների և դրա վճարումն ուշացնելու համար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով հաշվարկված և վճարված տոկոսների վճարումը հաստատող անդորրագրերի սքան արված տարբերակները: Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը ստացել է դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության լիցենզիա, ապա ներկայացնում է սույն հաշվետվությունը, համաձայն լրացման կարգի: Հաշվետու ժամանակահատվածում կատարված յուրաքանչյուր պարտադիր վճար նշվում է առանձին տողով:

Հաշվետվության Աղյուսակ 2-ը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Գործունեության տեսակը» սյունակում նշվում է գործունեության այն տեսակը, որի համար վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկից ստացել է համապատասխան լիցենզիա, և որի համար պետք է վճարվի «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշտարարի պարտադիր տարեկան դրույքաչափերը:

2) «Պարտադիր վճարի եռամսյա դրույքաչափը» սյունակում նշվում են «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության տեսակի համար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշտարարի պարտադիր վճարների տարեկան դրույքաչափի եռամսյա հավասար չափաբաժինը, որը պետք է վճարվի տվյալ եռամսյակի համար:

3) «Պարտադիր վճարի դիմաց վճարված գումարը» սյունակում նշվում է «Գործունեության տեսակը» սյունակում նշված այն գործունեության (լիցենզիայի) հետ կապված հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարված պարտադիր վճարների գումարները (առանց տոկոսների գումարի): Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարահաշվարկային կազմակերպության կողմից կատարված վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով` յուրաքանչյուր վճարված գումարի համար լրացնելով աղյուսակի համապատասխան սյունակները:

4) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսների գումարը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական պարտադիր վճարների վճարման գծով առկա պարտավորությունը չկատարելու համար «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն վճարված տոկոսների գումարը: Հաշվետու ժամանակաշրջանում տոկոսագումարների գծով կատարված առանձին վճարումները պետք է արտացոլել առանձին տողերով:

5) «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է «Պարտադիր վճարի դիմաց վճարված գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տոկոսների գումարը» սյունակում նշված գումարի վճարման ամսաթիվը: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր.ամիս.տարի (օրինակ` 15.04.2003):

6) «Եռամսյակային ժամանակաշրջանը» սյունակում նշվում է տարվա այն եռամսյակը, որի համար վճարվել է «Պարտադիր վճարի դիմաց վճարված գումարը» սյունակում նշված գումարը: Եռամսյակը նշվում է հետևյալ ֆորմատով` եռամսյակ.տարի (օրինակ` 2.2003): Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունը մեկ վճարումով իրականացնում է պարտադիր վճարի տարբեր եռամսյա ժամանակաշրջանների համար վճարում, ապա դրանք պետք է արտացոլել առանձին տողերով` վճարված պարտադիր վճարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով վճարման համապատասխան եռամսյա ժամանակաշրջանը:

7) «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է նշված գումարների վճարումը:

8) «Ժամկետանց օրերի համար հաշվարկված և չվճարված տոկոսագումարներ» սյունակում նշվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա սկզբի դրությամբ` ժամկետանց օրերի համար ՀՀ օրենսդրության համաձայն հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների չափը (առկայության դեպքում):

9) «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների հանրագումարը:

10) «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարման ենթակա պարտադիր վճարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տոկոսագումարների չափը:»:

2. Լրացնել Թիվ 41 հաշվետվության ձևը համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

3. Կանոնակարգ 22-ի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«3. Վճարահաշվարկային կազմակերպությունները սույն Կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները, ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված տերմինալի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային կրիչների (ֆլեշ) միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված»:

4. Կանոնակարգ 22-ի 5-րդ և 10-րդ կետերում հանել «Այս հաշվետվությունները կարող են ներկայացվել միայն թղթային եղանակով» նախադասությունը:

5. Կանոնակարգ 22-ի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«14. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:»:

6. Կանոնակարգ 22-ի 22-րդ կետում հանել «և/կամ թղթային» բառերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. սեպտեմբերի 15
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 270-Ն որոշմամբ

Ձև թիվ 41

(տարեկան)

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Աղյուսակ 1. ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարահաշվարկային կազմակերպության անվանում՝ _________________

Ամսաթիվը __________________ թ - ից մինչև _________________ թ.

 

(հազար դրամ)

Գործու-նեության տեսակը

Պետական տուրքի դրույքա-չափը

Լիցեն-զիայի
տրման
 ամսա-թիվը

Պետական տուրքի վճարված գումարը

Ժամկե-տանց օրերի համար վճարված տույժի գումարը

Վճարման ամսաթիվը

Ժամանակա-շրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց պարտա-վորության ամբողջ գումարը

Սկիզբ

Վերջ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

           

 

Գործադիր տնօրեն՝

_________________________

 

         

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

____________________

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՕԳՏԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարահաշվարկային կազմակերպության անվանում՝ _________________

Ամսաթիվը __________________ թ - ից մինչև _________________ թ.

 

(հազար դրամ)

Գործու-նեության տեսակը

Պարտադիր վճարի եռամսյա դրույքաչափը

Պարտա-դիր վճարի դիմաց վճարված գումարը

Ժամկե-տանց օրերի համար վճարված տոկոս-ների գումարը

Վճարման ամսա-թիվը

Եռամսյա ժամանա-կաշրջանը

Հաշվի համարը

Ժամկետանց օրերի համար հաշվարկ-ված և չվճարված տոկոսա-գումարները

Ժամկե-տանց պարտա-վորության ամբողջ գումարը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

 

 

Գործադիր տնօրեն՝

_________________________

 

         

Կ. Տ.

Գլխավոր հաշվապահ՝

____________________