Գլխավոր տեղեկություն
Համար
N 1071-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.07/49(715) Հոդ.1097
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1071-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգում`

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին»,

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.

«3.1. նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենա չկիրառելու հիմքով հայտատուի գործունեությունը 10 և ավելի օրով կասեցված է եղել»,

գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

«21.1. Դեղատանը կամ դեղատնային կրպակում մանրածախ վաճառքի` կանխիկ դրամով իրականացվող հաշվարկների բոլոր դեպքերում կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ».

2) դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի`

ա. N 1 ձևի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին»,

բ. N 2 ձևի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին».

3) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգում`

ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» և «թ» ենթակետերով.

«ը) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին,

թ) հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելիս` կանխիկ դրամով իրականացվող հաշվարկների բոլոր դեպքերում կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ»,

գ. կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիցենզավորված անձը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ պարտավոր է պահպանել օրենքով և սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով և 6.1-ին կետով ամրագրված պարտադիր պահանջներն ու պայմանները».

4) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու մասին հայտի N 1 ձևում նշված` կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ կետերով.

«6. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին

7. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին».

5) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու մասին հայտի N 2 ձևում նշված` կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.

«5. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին

6. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին».

6) Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգում`

ա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կանխիկ դրամով իրականացվող հաշվարկների բոլոր դեպքերում կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ»,

բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին»,

գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ.1» ենթակետով.

«գ.1) նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենա չկիրառելու հիմքով հայտատուի գործունեությունը 10 և ավելի օրով կասեցված է եղել».

7) բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի`

ա. N 1 ձևում նշված` կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին».

բ. N 2 ձևում նշված` կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23
Երևան