Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2009-08.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 օգոստոսի 2009 թվականի N 957-Ա

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին` արտոնյալ ժամկետ, 6-ամսյա EURIBOR+1 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.

2) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Եվրոպական ներդրումային բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ ժամկետ, 6-ամսյա EURIBOR+0.90 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք բյուջետային երաշխիք տալու մասին պայմանագրում նախատեսել, որ բյուջետային երաշխիքի կատարման դիմաց վճարված գումարները համարվում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված սուբսիդիա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս` հաշվի առնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի հանդեպ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունները` դրանց չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսելով ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ սուբսիդիա տրամադրելու համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2011, N 885-Ա 08.07.2011, N 957-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան