Basic information
Number
N 2137-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
29.07.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
29.07.2013
Effective date
30.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հուլիսի 2013 թ.  

ք. Երևան

N 2137-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՇՈՏ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Աշոտ Սիրադեղյանի 24.07.2013թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի օգոստոսի 31-ին անհատ ձեռնարկատեր Աշոտ Սիրադեղյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000417 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Աշոտ Սիրադեղյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան