Basic information
Number
N 2108-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.07.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.07.2013
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.07.2013
Effective date
27.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հուլիսի 2013 թ.  

ք. Երևան

N 2108-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՈԼԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Վիոլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 16.07.2013 թվականի թիվ 20515 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Վիոլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2003թ. փետրվարի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000051 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Կիևյան 5 հասցեն տեղափոխել ք. Երևան, Ավան համայնք, Աճառյան փող., 2-րդ նրբ., թիվ 3 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին: 

 

  Դ. Դումանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation