Basic information
Number
թիվ 62-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.08.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Enactment date
12.08.2013
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Signing date
12.08.2013
Effective date
13.08.2013

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

թիվ 62-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷՍ ՊԵ ԲԵ ԹԻ ՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԷՍ ՊԵ ԲԵ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության 05.08.2013թ. դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ԷՍ ՊԵ ԲԵ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԷՍ ՊԵ ԲԵ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան