Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2009-25.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.01/25(343) Հոդ.287
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.07.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009290

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հուլիսի 2009 թ.

թիվ 224-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից 2009 թվականի ապրիլի 2-ին հրապարակված միջազգայնորեն համաձայնեցված հարկային ստանդարտին տարածքների համապատասխանության վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել օֆշորային տարածքների ցանկը՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 25-ի «Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 518-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. հուլիսի 31
ք. Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 29-ի

թիվ 224-Ն որոշմամբ

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Անգիլիա

2. Անդորայի Իշխանություն

3. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդների Թագավորություն)

4. Անտիգուա կղզի

5. Ավստրիա

6. Արուբա

7. Արևմտյան Սամոա (Սամոայի Անկախ Պետություն)

8. Բահամյան Կղզիների Համագործակցություն

9. Բահրեյնի Պետություն

10. Բարբուդայի կղզի

11. Բելգիայի Թագավորություն

12. Բելիզ

13. Բերմուդյան կղզիներ

14. Բրիտանական Վիրջինյան Կղզիներ

15. Բրունեյ Դարուսսալամ

16. Գվատեմալա

17. Գրենադա

18. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)

19. Թերքս և Կայքոս Կղզիներ (Մեծ Բրիտանիա)

20. Լիբերիայի Հանրապետություն

21. Լիխտենշտեյնի Իշխանություն

22. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

23. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորության կախյալ տարածք)

24. Կոստա Ռիկայի Հանրապետություն

25. Մալազիա

26. Մարշալյան կղզիներ

27. Մեն կղզի (Միացյալ Թագավորության կախյալ տարածք)

28. Մոնակոյի Իշխանություն

29. Մոնսթերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

30. Նաուրուի Հանրապետություն

31. Նիուե Հանրապետություն

32. Շվեյցարիայի Համադաշնություն

33. Չիլիի Հանրապետություն

34. Պանամայի Հանրապետություն

35. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)

36. Սան Մարինոյի Հանրապետություն

37. Սենտ Քիթս և Նեվիս Դաշնություն

38. Սենտ Լյուսիա

39. Սենտ Վինսենթ և Գրենադիններ

40. Սինգապուրի Հանրապետություն

41. Վանուատուի Հանրապետություն

42. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

43. Քուքի կղզիներ (Նոր Զելանդիա)

44. Ֆիլիպինների Հանրապետություն