ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2009 թվականի N 1063-Ն
ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 18-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բնական էկոհամակարգերի, այդ թվում` անտառների, դրանց կենսաբազմազանության, բնության եզակի հուշարձանների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով`
1) ստեղծել Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր` Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը.
2) ստեղծել Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր` Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղի հիդրոլոգիական կետը:
2. Հաստատել`
1) Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ`
1) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի տարածքում կարող են ընդգրկվել բացառապես պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.
2) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի պահպանությունը և օգտագործումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի սահմանների նկարագրերը, հատակագծերն ու տարածքների չափերը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1063-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրը (այսուհետ՝ արգելավայր) գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբանական բազմազանության պահպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբանական բազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում` հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի և անկենդան հուշարձանները:
4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով սահմանվում է պահպանման գոտի:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային և դրան հարակից էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.
2) լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
3) բուսական և կենդանական աշխարհի, դրանց աճելավայրերի ու ապրելավայրերի պահպանությունը.
4) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
5) ճանաչողական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
6. Արգելավայրի տարածքում արգելվում է՝
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը, այդ թվում`
ա. գետերի վրա արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման ու չորացման համակարգերի, ինչպես նաև նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը,
բ. գետերի ջրերի արտաուղղումը, գետերի հուների ուղղումն ու խորացումը,
գ. գետերից ջրառը, ինչպես նաև այդ գետերի հիդրոլոգիական ռեժիմի վրա ազդեցություն գործող ծավալներով ստորերկրյա ջրառը,
դ. գետերի մեջ հանքահորային ջրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ավազանի սահմաններից դուրս ջրային աղբյուրներից վերցվող ջրերի լցնումը,
ե. ճահիճների չորացումը,
զ. գետերի մեջ չմաքրված կեղտաջրերի լցնումը,
է. տեղանքի լանդշաֆտի խախտումը (խոշոր բացհանքերի շինարարություն և այլն),
ը. այլ խախտումներ, որոնք կարող են հիդրոլոգիական ռեժիմի և ջրային ռեսուրսների որակի փոփոխություններ առաջացնել.
2) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
3) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
4) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
5) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
6) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը:
7. Արգելավայրի տարածքում թույլատրվում է իրականացնել՝
1) մարդու գործունեության հետևանքով ջրաէկոհամակարգի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.
2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
3) քաղաքացիների հանգստի կազմակերպում և վրանների տեղադրում` դրանց համար առանձնացված վայրերում.
4) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրություններ, հաշվառում, գույքագրում, մոնիթորինգ (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգ).
5) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.
6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.
7) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.
8) սանիտարական և խնամքի հատումներ.
9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումներ.
10) տրանսպորտային միջոցների մուտք և կանգառ` այդ նպատակով առանձնացված վայրերում.
11) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրություն.
12) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրություն.
13) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպում.
14) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում:
8. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքի էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը, ինչպես նաև պատճառ հանդիսանալ գետերի հիդրոլոգիական ռեժիմի խախտման համար։
9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1063-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը (այսուհետ՝ արգելավայր) գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղի հիդրոլոգիական կետը:
2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբանական բազմազանության պահպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբանական բազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:
3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում` հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի և անկենդան հուշարձանները:
4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով սահմանվում է պահպանման գոտի:
II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`
1) Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային և դրան հարակից էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.
2) լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.
3) բուսական և կենդանական աշխարհի, դրանց աճելավայրերի ու ապրելավայրերի պահպանությունը.
4) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
5) ճանաչողական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:
III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
6. Արգելավայրի տարածքում արգելվում է՝
1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը, այդ թվում`
ա. գետերի վրա ամբարտակների, ջրարգելակների, ջրամբարների, արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման ու չորացման համակարգերի, ինչպես նաև նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը,
բ. գետերի ջրերի արտաուղղումը, դրանց հոսքաջրերի տեղափոխումը, գետերի հուների ուղղումն ու խորացումը,
գ. գետերից ջրառը, ինչպես նաև այդ գետերի հիդրոլոգիական ռեժիմի վրա ազդեցություն գործող ծավալներով ստորերկրյա ջրառը,
դ. գետերի մեջ հանքահորային ջրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ավազանի սահմաններից դուրս ջրային աղբյուրներից վերցվող ջրերի լցնումը,
ե. ճահիճների չորացումը,
զ. գետերի մեջ չմաքրված կեղտաջրերի լցնումը,
է. տեղանքի լանդշաֆտի խախտումը (խոշոր բացհանքերի շինարարություն և այլն),
ը. այլ խախտումներ, որոնք կարող են հիդրոլոգիական ռեժիմի և ջրային ռեսուրսների որակի փոփոխություններ առաջացնել.
2) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
3) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
4) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
5) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
6) ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը:
7. Արգելավայրի տարածքում թույլատրվում է իրականացնել՝
1) մարդու գործունեության հետևանքով ջրաէկոհամակարգի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.
2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.
3) քաղաքացիների հանգստի կազմակերպում և վրանների տեղադրում` դրանց համար առանձնացված վայրերում.
4) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրություններ, հաշվառում, գույքագրում, մոնիթորինգ (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգ).
5) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.
6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.
7) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.
8) սանիտարական և խնամքի հատումներ.
9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումներ.
10) տրանսպորտային միջոցների մուտք և կանգառ` այդ նպատակով առանձնացված վայրերում.
11) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրություն.
12) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.
13) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպում.
14) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում:
8. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքի էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը, ինչպես նաև պատճառ հանդիսանալ գետերի հիդրոլոգիական ռեժիմի խախտման համար:
9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.04.2024, N 566-Ն | 20.04.2024, N 1063-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1063-Ն | |
22.07.2010, N 899-Ն | 09.08.2010, N 1063-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|