Գլխավոր տեղեկություն
Համար
N 558-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2009-06.03.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 558-Ա

 

«ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 13-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման լիցենզիա` օգտագործված ավտոդողերը վերամշակելու համար:

2. Սահմանել, որ «ՄՈԲԻԼ-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման գործունեության լիցենզիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ` վավերացված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վերամշակման աշխատանքների կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2013, N 180-Ա 06.03.2013, N 558-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան