ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2009 թվականի N 712-Ա
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2009 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 53-րդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Մովսիսյանի և Ա. Գալստյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսիսյանի և Ա. Գալստյանի՝ Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 24 Երևան |