Գլխավոր տեղեկություն
Համար
N 1573-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2009-03.09.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/4.1 Հոդ.50.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1573-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և 18-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ հոդվածի և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6 -11-րդ հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. N 4 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 1 հավելվածի,

բ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,

գ. 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի` համաձայն N 3 հավելվածի,

դ. 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,

ե. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,

զ. 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,

է. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված 2009 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2007 թվականի բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,

ը. N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2009 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,

թ. N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները` համաձայն N 14 հավելվածի.

2) որ 2009 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

3) որ 2009 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.

4) որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

5) որ սույն որոշման 4-րդ կետի 13-16-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.

6) որ դատական ակտերի հարկադիր կատարողի և քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափերը 2009 թվականին կազմում են համապատասխանաբար 42,000.0 դրամ և 14,400.0 դրամ.

7) որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`

ա. մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Սահմանել, որ այդ հաշիվը գործում է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ. հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2009 թվականի ծախսերի ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.

8) որ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

9) որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ կետերին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին` նշված կետերում թվարկված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցվելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն ենթակետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված գումարի սահմաններում` սույն որոշման N 12 հավելվածում նշված ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևան քաղաքի 2009 թվականի համաքաղաքային ծախսերի կատարման մասին» N 24/1 որոշումը).

10) որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2009 թվականին «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի N 1 հավելվածում Երևանի քաղաքապետարանի գծով սահմանված բյուջետային մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

11) որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ կետը գործում են նաև 2009 թվականի ընթացքում.

13) որ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների միջոցների մնացորդների վրա.

14) որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ներկայացված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի «08. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումները ենթակա են ուղղման բացարձակապես ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձմանը: Ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարի գումարները ծախսային հաշվից հաշվեգրվում են ավելացված արժեքի հարկի համապատասխան եկամտային հաշվին և «բյուջետային եկամուտների վերադարձ» գործառնության միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորող փաստաթղթերի` գերավճարի վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան եզրակացության և վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածության մասին տեղեկանքի առկայության դեպքում ավելացված արժեքի հարկի գծով եկամտային հաշվից իրականացվում է գերավճարի գումարների վերադարձը: Վերը նշված «8. Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների ամբողջ ծավալի սպառման պայմաններում ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների մոտ առկա գերավճարների վերադարձը 2009 թվականի ընթացքում շարունակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ավելացված արժեքի հարկի ընթացիկ մուտքերի հաշվին:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված հատկացումների (69,591.7 հազ. դրամ)` ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).

2) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 1,600,000.0 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2009 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 9 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2009 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 10 հավելվածի.

5) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2009 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական գործառական դասակարգման` համաձայն N 13 հավելվածի.

6) անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով կնքված անշարժ գույքի ձեռքբերման այն պայմանագրերի ցանկը, որոնց վրա կիրառվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետը` համաձայն N 15 հավելվածի:

3. Թույլատրել`

1) Երևանի խորհրդին` ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.

2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`

ա. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ու դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 14-րդ ենթակետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,

գ. սույն որոշման 4-րդ կետի 13-15-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

դ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4-րդ կետի 13-15-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 13 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում`

ա. սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված նախահաշիվներում կատարել վերաբաշխում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև, բայց ոչ ավելի, քան համապատասխան նախահաշվով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը,

բ. մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը,

գ. սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված համապատասխան նախահաշվով նախատեսված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը, 2009 թվականի ընթացքում գերազանցող մուտքերի առկայության դեպքում, 2009 թվականին օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ուղղություններով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացնող ստորաբաժանումների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով և 17-21-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 14-րդ ենթակետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),

գ. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնին, խմբին և դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).

2) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 5-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված պահանջին համապատասխանելու դեպքում.

3) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման հաշվում միջոցների առկա մնացորդը` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները, այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

5) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետերին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

6) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 23-1-23-2, 24-1-24.3, 25-1-25-13 և 26-1-26-5, 27, 28 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում.

7) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 33,139,914.4 հազ. դրամ բյուջետային վարկ տրամադրելու մասին.

8) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծախսային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2009 թվականին իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 09 խմբի 01 դասի «01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր» մուտքային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով սահմանված բյուջետային մուտքերի` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

9) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային մուտքերի հաշվին` նշված կետերում թվարկված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացնել սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի պահանջներին համապատասխան.

10) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետի 7-րդ ու 12-րդ ենթակետերին և 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան.

11) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ հաստատված բաշխման համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

12) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

13) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

14) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.

15) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).

16) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում թույլատրել սույն որոշման N 13 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 1-ին և 3-6-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4-րդ կետի 13-16-րդ ենթակետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.

18) ապահովել պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր մրցույթի հայտարարության վերաբերյալ` հայտարարությունը հրապարակվելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում չորս անգամ երկու մետրային հեռուստաալիքներով և շաբաթական հինգ անգամ ռադիոյով գովազդային հայտարարությունների, ինչպես նաև տարվա ընթացքում երկու անգամ մետրային հեռուստաալիքով և ռադիոյով «Պետական գնումներ» թեմայով հաղորդաշարի հեռարձակումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 01 դասի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն կետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն կետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների դիմաց փաստացի բացված ֆինանսավորման չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները: Համանման մոտեցում կիրառել նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «10. ՀՀ վերահսկիչ պալատի պահուստային ֆոնդ», 03 բաժնի 03 խմբի 01 դասի «05. ՀՀ սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ» և «06. ՀՀ դատարանների պահուստային ֆոնդ», ինչպես նաև 03 բաժնի 04 խմբի 01 դասի «03. ՀՀ դատախազության պահուստային ֆոնդ» ծրագրերով իրավասու մարմինների կողմից ընդունված որոշումներով հատկացումների կատարման դեպքում.

20) սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում, 8-10-րդ կետերում, 11-րդ կետի 1-ին ենթակետում, 12-րդ կետի 3-րդ ենթակետում, 13-17-րդ կետերում, 18-րդ կետի 2-րդ ենթակետում, 19-րդ կետի 1-ին ենթակետում, 22-րդ կետի 1-ին ենթակետում, 23-24-րդ և 28-29-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել դրանք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.

21) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաներ հատկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.

22) դրական եզրակացություն չտալ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող այն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերին, որոնցով առաջարկվող հատկացումների եռամսյակային բաշխման (աճողական) գումարների ընդունումը կհանգեցնի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով հաստատված հատկացումների տարեկան գումարի ծախսման սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման (աճողական) գումարների գերազանցմանը:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) 2009 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2009 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2009 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

2) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների ստացման նախապայմանների ապահովման համար.

3) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

4) 2008 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել 2009 թվականին կատարվելիք գնումների ձևերը, կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2009 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս` հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 13 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթի նախատեսման դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում` առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

6) ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2009 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`

ա. կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ. ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով),

գ. էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը.

7) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դեպքերում` սույն որոշման N 13 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունները.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

9) սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2009 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ.

10) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 23-1-23-2, 24-1, 24-3, 25-1, 25-13 և 26-1, 26-5, 27, 28 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

11) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող` ենթակա գրասենյակների 2009 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի ամփոփ բյուջեները` դրամային արտահայտությամբ.

12) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց իրականացման համար սահմանված կարգով կնախատեսվեն նոր ֆինանսական միջոցներ, և դրա հետևանքով կառաջանա գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով կլինի անհնար.

13) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրեր.

14) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կարիքների բավարարման նպատակով հատկացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս` նշված առաջարկություններում նշել նշված հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական).

15) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բացատրագիր իրենց կողմից ղեկավարվող մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) սահմանաքանակների թերի իրացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների թերի իրացված մասի 2009 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին.

16) մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում նշված օբյեկտների ցանկը.

17) սույն որոշման N 5 հավելվածի N 12-Ա աղյուսակով սահմանված օբյեկտների շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները և նախագծահետազոտական ծախսերը նախատեսելով նշված աղյուսակում սահմանված գումարներից ոչ ավելի:

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջե.

2) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների 1998-2007 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված` պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.

ա. ռազմագիտության կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման, սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման, ինչպես նաև հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակման և հրատարակման վերաբերյալ` մինչև 2009 թվականի մարտի 1-ը,

բ. մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների, բաշխման վերաբերյալ` մեկամսյա ժամկետում,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը ներկայացնել ուսանողական մարզական միջոցառումների ծախսերի նախահաշիվը` մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը.

3) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2009/2010 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվի մասին տվյալներ, ինչպես նաև ավագ դպրոցների, ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2009 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.

4) ապահովել Եվրամիություն - Հայաստան 2007 թվականի ազգային գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտներում սահմանված ու 2009 թվականի ընթացքում իրականացվելիք նախապայմանների պատշաճ կատարումը:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների, բաշխման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2009 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական, ոչ պետական մամուլի և գրականության հրատարակման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին հրատարակումների, բաշխման վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի նշանակման և վճարման վերաբերյալ,

բ. մարզակառույցներին, մարզադպրոցներին և մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովելու վերաբերյալ.

2) մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնեցմանը ներկայացնել մարզական միջոցառումների գծով տվյալ ամսում ֆինանսավորման ենթակա ծախսերի նախահաշիվները.

3) սույն որոշման 34-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարները նշված կետում հիշատակված կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 02.04.09 N 322-Ն)

բ. միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

2) Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2009 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ.

3) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քարոզչական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2009 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ,

2) հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների վերաբերյալ,

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2009 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված առանձին օբյեկտների գծով սահմանված հատկացումների գումարների և դրանց նախահաշվային արժեքների միջև դրական տարբերության և (կամ) մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) ստանդարտացման 2009 թվականի աշխատանքների վերաբերյալ,

2) չափումների միասնականության ապահովման 2009 թվականի աշխատանքների վերաբերյալ,

3) Գյումրու տեխնոպարկի գործունեության ծավալման աշխատանքների իրականացման գծով,

4) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրի վերաբերյալ,

5) Շանհայ էքսպո 2010 թվականի համաշխարհային ցուցահանդեսի մասնակցության ծրագրի վերաբերյալ:

(15-րդ կետը փոփ. 04.06.09 N 630-Ն)

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) Հայաստան-Սփյուռք հեռավար կոնֆերանսների կազմակերպման, գրականության հրատարակման, տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների վերաբերյալ,

2) «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագրով նախատեսված հատկացումների` ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների, բաշխման վերաբերյալ:

17. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրով նախատեսված կատարվելիք աշխատանքների բացվածքն ըստ տարածաշրջանների:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2009 թվականի ծրագրի վերաբերյալ,

բ. ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2009 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի (ըստ առանձին ընկերությունների) վերաբերյալ` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշմամբ հաստատված կարգի 5.5-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1273-Ա որոշմամբ 2008 թվականին ջրօգտագործողների ընկերություններին ավելի տրամադրված 19.5 մլն դրամի չափով նվազեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարանջատելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշմամբ հաստատված կարգի 5.5-րդ կետի համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագնի փոփոխման արդյունքում լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստացող ընկերությունները.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչի գյուղի խմելու ջրագծերի մասնակի վերանորոգման, Հայաստանի Հանրապետության Սյունիքի Իշխանասար գյուղի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանք գյուղի ոռոգման եռաստիճան պոմպակայանի և խողովակների վերանորոգման գծով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարման ենթակա աշխատանքների նախահաշիվները:

20. «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2010 թվականի հունվարի 1-ն առաջացած վարկերի սպասարկման վճարման պարտավորություններից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 751 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 218-Ն որոշման 5-րդ կետում «2009» թիվը փոխարինել «2011» թվով:

21. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:

22. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2009 թվականի ծրագիրը,

2) սույն որոշման 5-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մասնավորեցվող պետական գույքի մասին տեղեկությունների հրատարակման վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2009 թվականի համալիր ծրագիրը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2009 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ու այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում:

26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:

27. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2009 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2009/2010 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2009 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

29. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2009 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

30. Սույն որոշման N 14 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում:

31. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 30-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

32. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N N 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխումներ` համաձայն համապատասխանաբար N N 17 և 16 հավելվածների:

33. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

1) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում սույն որոշման 32-րդ կետի համաձայն կատարված վերաբաշխումները (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծախսային ծրագրերի միջև),

2) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 32-րդ կետով չպայմանավորված) վերաբաշխումները:

34. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել`

1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում` 19,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից`

ա. «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով, «Ինչ. Որտեղ. Երբ.» խաղի կազմակերպման համար` 12,000.0 հազ. դրամ,

բ. «Արարատ» մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով, «Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց» ծրագրի իրականացման համար` 7,000.0 հազ. դրամ,

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 32,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի համայնքի Հարավ-Արևելյան թաղամասի բարեկարգման համար Նոր Հաճնի համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով (որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 6,400.0 հազ. դրամ, 2009 թվականի առաջին կիսամյակում` 14,400.0 հազ. դրամ, և 2009 թվականի ինն ամսում 25,600.0 հազ. դրամ).

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին` 24,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վարչական շենքի ջեռուցման համակարգի ներդրման նպատակով, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

ա. «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 916.7 հազ. դրամ (2009 թվականի առաջին եռամսյակում),

բ. «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 23,083.3 հազ. դրամ, որից` 2009 թվականի երկրորդ եռամյակում` 7,841.7 հազ. դրամ, 2009 թվականի ինն ամսում` 17,075.0 հազ. դրամ.

4) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին 2009 թվականի առաջին եռամսյակում` 15,260.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենքի վերակառուցման նպատակով, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`

ա. «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 319.8 հազ. դրամ,

բ. «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 14,940.2 հազ. դրամ:

35. Ելնելով նախորդ տարիներին կնքված պայմանագրերով նախատեսված առանձին շինարարական աշխատանքների կատարման համար քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմերով սահմանված առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հատկացումների շրջանակներում որոշ շինարարական աշխատանքների շարունակման համար պայմանագրերում փոփոխությունների կատարումը պայմանավորված չէ գնման առանձին ընթացակարգերի անցկացումից խուսափելու հետ` սահմանել, որ`

1) սույն որոշման N 11 հավելվածում նշված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախկինում կնքված պայմանագրերում կատարվում են ծավալային, գումարային և ժամկետային փոփոխություններ` համաձայն այդ աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերի` պայմանով, որ`

ա. պայմանագրերում փոփոխությունների կատարման ժամանակ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ աշխատանքի ձեռքբերման համար նախատեսված հատկացումներից պետք է ապահովվի առնվազն 5 տոկոսի չափով տնտեսում.

բ. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին կատարվելիք աշխատանքների արդյունքում տվյալ օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտվում են ամբողջ ծավալով` 2009 թվականին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում փոփոխությունները կատարվում են առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնության.

3) այն շինարարական աշխատանքները, որոնք ամբողջ ծավալով չեն ավարտվում «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների հաշվին գնվելիք աշխատանքների արդյունքում, դրանց գնման գործընթացները կազմակերպվում են մրցույթով` նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր (մնացորդային) արժեքով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

36. Գաղտնի:

37. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 14

Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Էջ 38-39

 

Էջ 40

 

Էջ 41

 

Էջ 42-49

 

Էջ 50-51

 

Էջ 52-137

 

Էջ 138-203

 

Էջ 204

 

Էջ 205

 

Էջ 206

Էջ 207-238

 

Էջ 239-313

 

Էջ 314-337

 

Էջ 338-352

 

Էջ 353-379

 

Էջ 380-424

 

Էջ 425-475

 

Էջ 476-530

 

Էջ 531

 

Էջ 532-612

Էջ 613-1017

 

Էջ 1018-1098

 

Էջ 1099-1527

 

Էջ 1528-1608

 

Էջ 1609-2039

 

Էջ 2040-2077

 

Էջ 2078-2094

 

Էջ 2095-2100

 

Էջ 2101-2105

 

Էջ 2106

Էջ 2107-2118

 

Էջ 2119

 

Էջ 2123

 

Էջ 2124-2126

 

Էջ 2127

 

Էջ 2128-2136

 

Էջ 2137-2151

 

Էջ 2152-2153

 

Էջ 2154-2155

 

Էջ 2156-2157

Էջ 2158-2160

 

Էջ 2161

 

Էջ 2162-2570

 

Էջ 2571-3742

 

Էջ 3743-3750

 

Էջ 3751-3778

 

Էջ 3779-3781

 

Էջ 3782-3788

 

Էջ 3789

 

Էջ 3790-3817

 

(Հավելվածները փոփ. 05.02.09 N 118-Ն, 19.02.09 N 149-Ն, 19.02.09 N 163-Ն, 12.03.09 N 253-Ն, 26.03.09 N 302-Ն, 19.03.09 N 308-Ն, 02.04.09 N 322-Ն, 02.04.09 N 343-Ն, 09.04.09 N 360-Ն, 09.04.09 N 362-Ն, 09.04.09 N 374-Ն, 23.04.09 N 435-Ն, 23.04.09 N 461-Ն, 07.05.09 N 501-Ն, 14.05.09 N 506-Ն, 30.04.09 N 513-Ն, 21.05.09 N 545-Ն, 16.04.09 N 529-Ն, 21.05.09 N 549-Ն, 14.05.09 N 541-Ն, 29.05.09 N 576-Ն, 29.05.09 N 577-Ն, 04.06.09 N 630-Ն, 11.06.09 N 637-Ն, 14.05.09 N 651-Ն, 11.06.09 N 652-Ն, 11.06.09 N 656-Ն, 11.06.09 N 648-Ն, 18.06.09 N 663-Ն, 26.06.09 N 710-Ն, 09.07.09 N 758-Ն, 26.06.09 N 750-Ն, 09.07.09 N 747-Ն, 16.07.09 N 789-Ն, 16.07.09 N 810-Ն, 16.07.09 N 811-Ն, 16.07.09 N 798-Ն, 09.07.09 N 771-Ն, 23.07.09 N 843-Ն, 09.07.09 N 858-Ն, 09.07.09 N 859-Ն, 30.07.09 N 885-Ն, 13.08.09 N 916-Ն, 13.08.09 N 931-Ն, 13.08.09 N 936-Ն, 13.08.09 N 942-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2009, N 1526-Ն 18.02.2010, N 1573-Ն
24.12.2009, N 1477-Ն 09.01.2010, N 1573-Ն
24.12.2009, N 1502-Ն 31.12.2009, N 1573-Ն
24.12.2009, N 1476-Ն 31.12.2009, N 1573-Ն
24.12.2009, N 1473-Ն 31.12.2009, N 1573-Ն
17.12.2009, N 1462-Ն 31.12.2009, N 1573-Ն
17.12.2009, N 1453-Ն 31.12.2009, N 1573-Ն
17.12.2009, N 1452-Ն 31.12.2009, N 1573-Ն
10.12.2009, N 1447-Ն 26.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1443-Ն 26.12.2009, N 1573-Ն
10.12.2009, N 1431-Ն 24.12.2009, N 1573-Ն
26.11.2009, N 1413-Ն 17.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1397-Ն 17.12.2009, N 1573-Ն
26.11.2009, N 1395-Ն 17.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1394-Ն 17.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1393-Ն 17.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1373-Ն 17.12.2009, N 1573-Ն
03.12.2009, N 1368-Ն 10.12.2009, N 1573-Ն
26.11.2009, N 1360-Ն 10.12.2009, N 1573-Ն
26.11.2009, N 1347-Ն 10.12.2009, N 1573-Ն
26.11.2009, N 1357-Ն 01.12.2009, N 1573-Ն
06.11.2009, N 1264-Ն 19.11.2009, N 1573-Ն
06.11.2009, N 1263-Ն 19.11.2009, N 1573-Ն
06.11.2009, N 1257-Ն 19.11.2009, N 1573-Ն
29.10.2009, N 1244-Ն 19.11.2009, N 1573-Ն
22.10.2009, N 1203-Ն 14.11.2009, N 1573-Ն
22.10.2009, N 1189-Ն 14.11.2009, N 1573-Ն
15.10.2009, N 1217-Ն 05.11.2009, N 1573-Ն
22.10.2009, N 1211-Ն 05.11.2009, N 1573-Ն
22.10.2009, N 1207-Ն 05.11.2009, N 1573-Ն
08.10.2009, N 1149-Ն 22.10.2009, N 1573-Ն
17.09.2009, N 1135-Ն 15.10.2009, N 1573-Ն
01.10.2009, N 1133-Ն 15.10.2009, N 1573-Ն
01.10.2009, N 1131-Ն 15.10.2009, N 1573-Ն
01.10.2009, N 1127-Ն 15.10.2009, N 1573-Ն
01.10.2009, N 1121-Ն 15.10.2009, N 1573-Ն
23.09.2009, N 1110-Ն 08.10.2009, N 1573-Ն
10.09.2009, N 1035-Ն 03.10.2009, N 1573-Ն
17.09.2009, N 1080-Ն 01.10.2009, N 1573-Ն
17.09.2009, N 1076-Ն 01.10.2009, N 1573-Ն
17.09.2009, N 1075-Ն 01.10.2009, N 1573-Ն
17.09.2009, N 1074-Ն 01.10.2009, N 1573-Ն
10.09.2009, N 1041-Ն 01.10.2009, N 1573-Ն
10.09.2009, N 1037-Ն 24.09.2009, N 1573-Ն
10.09.2009, N 1032-Ն 24.09.2009, N 1573-Ն
20.08.2009, N 1011-Ն 17.09.2009, N 1573-Ն
03.09.2009, N 1008-Ն 17.09.2009, N 1573-Ն
27.08.2009, N 990-Ն 10.09.2009, N 1573-Ն
27.08.2009, N 981-Ն 10.09.2009, N 1573-Ն
20.08.2009, N 969-Ն 03.09.2009, N 1573-Ն
20.08.2009, N 963-Ն 03.09.2009, N 1573-Ն
13.08.2009, N 942-Ն 27.08.2009, N 1573-Ն
13.08.2009, N 936-Ն 27.08.2009, N 1573-Ն
13.08.2009, N 932-Ն 27.08.2009, N 1573-Ն
13.08.2009, N 931-Ն 27.08.2009, N 1573-Ն
06.08.2009, N 929-Ն 27.08.2009, N 1573-Ն
30.07.2009, N 928-Ն 27.08.2009, N 1573-Ն
13.08.2009, N 916-Ն 20.08.2009, N 1573-Ն
30.07.2009, N 885-Ն 13.08.2009, N 1573-Ն
16.07.2009, N 859-Ն 13.08.2009, N 1573-Ն
09.07.2009, N 858-Ն 13.08.2009, N 1573-Ն
23.07.2009, N 843-Ն 06.08.2009, N 1573-Ն
09.07.2009, N 771-Ն 01.08.2009, N 1573-Ն
16.07.2009, N 811-Ն 30.07.2009, N 1573-Ն
16.07.2009, N 810-Ն 30.07.2009, N 1573-Ն
16.07.2009, N 798-Ն 30.07.2009, N 1573-Ն
16.07.2009, N 789-Ն 30.07.2009, N 1573-Ն
09.07.2009, N 758-Ն 23.07.2009, N 1573-Ն
26.06.2009, N 750-Ն 23.07.2009, N 1573-Ն
09.07.2009, N 747-Ն 23.07.2009, N 1573-Ն
26.06.2009, N 710-Ն 16.07.2009, N 1573-Ն
18.06.2009, N 663-Ն 02.07.2009, N 1573-Ն
11.06.2009, N 656-Ն 25.06.2009, N 1573-Ն
11.06.2009, N 652-Ն 25.06.2009, N 1573-Ն
14.05.2009, N 651-Ն 25.06.2009, N 1573-Ն
11.06.2009, N 648-Ն 25.06.2009, N 1573-Ն
11.06.2009, N 637-Ն 25.06.2009, N 1573-Ն
04.06.2009, N 630-Ն 18.06.2009, N 1573-Ն
29.05.2009, N 577-Ն 11.06.2009, N 1573-Ն
29.05.2009, N 576-Ն 11.06.2009, N 1573-Ն
14.05.2009, N 541-Ն 06.06.2009, N 1573-Ն
21.05.2009, N 549-Ն 04.06.2009, N 1573-Ն
21.05.2009, N 545-Ն 28.05.2009, N 1573-Ն
16.04.2009, N 529-Ն 28.05.2009, N 1573-Ն
30.04.2009, N 513-Ն 28.05.2009, N 1573-Ն
14.05.2009, N 506-Ն 21.05.2009, N 1573-Ն
07.05.2009, N 501-Ն 21.05.2009, N 1573-Ն
23.04.2009, N 461-Ն 14.05.2009, N 1573-Ն
23.04.2009, N 435-Ն 14.05.2009, N 1573-Ն
09.04.2009, N 374-Ն 23.04.2009, N 1573-Ն
09.04.2009, N 362-Ն 23.04.2009, N 1573-Ն
09.04.2009, N 360-Ն 23.04.2009, N 1573-Ն
02.04.2009, N 343-Ն 23.04.2009, N 1573-Ն
02.04.2009, N 322-Ն 16.04.2009, N 1573-Ն
19.03.2009, N 308-Ն 09.04.2009, N 1573-Ն
26.03.2009, N 302-Ն 08.04.2009, N 1573-Ն
12.03.2009, N 253-Ն 26.03.2009, N 1573-Ն
19.02.2009, N 163-Ն 05.03.2009, N 1573-Ն
19.02.2009, N 149-Ն 26.02.2009, N 1573-Ն
05.02.2009, N 118-Ն 26.02.2009, N 1573-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան