«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2009 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 51-ԿԱՊ (տարեկան) «Հեռուստատեսության, ռադիոհաղորդումների և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 34-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 19-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 51-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը (բաժին 1), ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, % (բաժին 2), Հեռուստածրագրերի հեռարձակումը (բաժին 3), Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ) (բաժին 4), Ռադիոհեռարձակման հաղորդակներ (բաժին 5), Ռադիոկապի հաղորդակներ (բաժին 6):
Հաշվետվությունը կազմելու համար հիմք են հանդիսանում սարքավորումների տեխնիկական անձնագրերի տվյալները:
6. 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատտ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային)՝ ըստ դրանց տեղակայման բնակավայրերի թվի, իսկ 3-րդ սյունակում՝ 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց է տրվում համապատասխանաբար՝ 1 կիլովատտ և ավելի ու 1 կիլովատտից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
7. 410 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերի (հանգույցների) ընդհանուր քանակը, որոնք գործում են անկախ բաժանորդների քանակից և գերատեսչական պատկանելությունից:
8. 420 տողում լրացվում է կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, որը որոշվում է կաբելային հեռուստատեսության համակարգին միացված բնակարանների քանակով:
9. 430 տողում լրացվում է բնակավայրերի քանակը, որտեղ գործում են կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր: Եթե մի բնակավայրում գործում են կաբելային հեռուստատեսության մի քանի տարբեր համակարգեր, ապա տվյալների հաշվարկման ժամանակ այն ընդունում են որպես մեկ կետ:
10. 5-րդ բաժնում ցույց են տրվում ռադիոհեռարձակման հաղորդակները (երկար-միջին ալիք, կարճ ալիք), անկախ դրանց փաստացի օգտագործումից (ռադիոհաղորդումներ, ռադիոկապ, այլ տիպի աշխատանքներ տարբեր պատվիրատուների համար), և գերկարճ (Էֆ Էմ) ալիքի ռադիոկայանները:
11. 610 տողում լրացվում է ռադիոկապի հաղորդակների քանակը, բացի 1 կիլովատտից պակաս հզորությամբ ռադիոկայանների, որոնք օգտագործվում են ներգերատեսչական և դիսպետչերական կապի ծառայությունների համար:
|
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ, ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20___ թ. համար
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
1 կվտ և ավելի |
1 կվտ-ից պակաս հզորությամբ հեռուստա-կայանները |
Հեռուստահաղորդակներ | ||||||
1 կվտ և |
1 կվտից պակաս հզորու- |
այդ թվում` ծրագիր ստացող | ||||||
ռադիոռելեային գծերով կաբելային մայրուղիներով |
եթերով |
արբանյակային համակարգերով | ||||||
ընդամենը |
որից` |
ընդամենը |
որից` | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Հանրապետության համայնքները | |||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 | |
Ընդամենը |
210 |
||||
մեկ |
210.1 |
||||
երկու |
210.2 |
||||
երեք |
210.3 |
||||
չորս |
210.4 |
||||
հինգ և ավելի |
210.5 |
3. Հեռուստածրագրերի հեռարձակումը
Հեռուստաընկերություններ |
Տողի համարը |
Հանրապետության համայնքները | ||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
1. |
310.1 |
|||
2. |
310.2 |
|||
3. |
310.3 |
|||
4. |
310.4 |
|||
5. |
310.5 |
|||
6. |
310.6 |
|||
7. |
310.7 |
|||
8. |
310.8 |
|||
9. |
310.9 |
|||
10. |
310.10 |
4. Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր (հանգույցներ)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Հանրապետության համայնքները | ||
Ընդամենը |
քաղաքային |
գյուղական | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերի քանակը, հատ |
410 |
|||
Կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգերին միացման բաժանորդների քանակը, հազար հատ |
420 |
|||
Բնակավայրերի քանակը, որտեղ գործում են կաբելային հեռուստատեսության հաղորդակցության համակարգեր, հատ |
430 |
5. Ռադիոհեռարձակման հաղորդակներ
Հաճախականության ձայնածավալը |
Տողի |
Հաղորդակների քանակը, հատ |
Հաղորդակների ընդհանուր հզորությունը, կվտ |
Ա |
Բ |
1 |
2 |
Երկար-միջին ալիք |
510 |
||
Կարճ ալիք |
520 |
||
Գերկարճ ալիք (Էֆ Էմ) |
530 |
6. Ռադիոկապի հաղորդակներ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` 1 կվտ և ավելի հզորությամբ |
Հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը, կվտ |
այդ թվում` |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Հաղորդակների քանակը, հատ |
610 |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
«__» ______20__թ. | |
|