Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1269
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1253-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Գետափնյա 1, Սայաթ- Նովայի 36) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին՝ ընկերությունը վերանվանելով «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 24-ին գնահատված արժեքը՝ 358 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 358 հազ. դրամ:

3. Ընկերության պարտավորությունները 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1048 հազ. դրամ, այդ թվում՝

1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով՝ 95 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով՝ 9 հազ. դրամ.

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 188 հազ. դրամ.

4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 689 հազ. դրամ.

5) այլ կրեդիտորական պարտքեր՝ 67 հազ. դրամ:

4. Բացի նշված պարտավորություններից՝ մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 1999-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 135 000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ ընկերության գտնվելու վայրի:

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

9. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 15-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն N 1 հավելվածի:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

11. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

14. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 15-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն N 2 հավելվածի:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

16. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

17. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

18. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 3 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

19. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 9-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն N 3 հավելվածի:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

21. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

22. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

23. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» պետական կառավարչական հիմնարկի 9 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 4 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

24. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն N 4 հավելվածի:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

26. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

27. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

28. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 
 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1253-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

Տրանսպոր-տային միջոցի անվանումը

 Թողարկ-ման և ձեռք- բերման տարեթվերը

Գույքի գնահատված արժեքը

(հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը

(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

Պետհամարանիշը

 

70% և ավելի մաշվածք ունեցող

1.

ԳԱԶ -3110

1998/1998

1174

1174

24600

187 ԼԼ 11

2.

Մոսկվիչ 412-UE

1976/1995

120

120

24600

241 ԼՍ 18

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1253-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

Տրանսպոր-տային միջոցի անվանումը

 Թողարկ-ման և ձեռք-բերման տարեթվերը

Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը

(հազ.դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

Պետհամարանիշը

 

70% և ավելի մաշվածք ունեցող

1.

ՎԱԶ - 2107

1996/1996

991

991

19200

893 ՍՏ 21

2.

ՎԱԶ - 21063

1988/1988

282

282

19200

446 ՍՏ 21

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1253-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

 Տրանսպոր-տային միջոցի անվանումը

Թողարկ-
ման և ձեռքբերման տարեթվերը

Գույքի գնահատված արժեքը(հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

Պետհամարանիշը
  70% և ավելի մաշվածք ունեցող

1.

ԳԱԶ 31-029

1993/1993

305

305

18000

010 PP 01

2.

ԳԱԶ 31-02

1988/1988

250

250

18000

100 PP 01

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 6-ի N 1253-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 9 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի անվանումը

 Թողարկման և ձեռքբերման տարեթվերը

Գույքի գնահատված արժեքը

(հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը

(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

Պետհամարանիշը

 

70% և ավելի մաշվածք ունեցող

1.

ՎԱԶ 2106

1999/1999

802

802

18000

162 ՍՍ 01

2.

ՎԱԶ 2106

1999/1999

802

802

18000

163 ՍՍ 01

3.

ՎԱԶ 2106

1999/1999

766

766

18000

165 ՍՍ 01

4.

ՎԱԶ 2106

1999/1999

674

674

18000

167 ՍՍ 01

5.

ՎԱԶ 21061

1997/1997

610

610

18000

104 ՍՍ 01

6.

ՎԱԶ 21065

1999/1999

842

842

18000

174 ՍՍ 01

7.

ՎԱԶ 2106

1999/1999

783

783

18000

106 ՍՍ 01

8.

ՎԱԶ 21213

1997/1997

1326

1326

18000

127 ՍՍ 01

9.

ԳԱԶ 32213

1998/1998

872

872

18000

142 ՍՍ 01

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան