Գլխավոր տեղեկություն
Համար
N 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2009-31.05.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.28/26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
11.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2018

040.0171.11.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար
Ռ. Քոչարյան
11 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 1998 թվականի N 171

քաղ. Երևան

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) (կետն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

բ) անասնապահության կանոնները (կցվում է).

գ) գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնները (կցվում է).

դ) (կետն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

զ) (կետն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(կանոններն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

 

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սույբեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող անասնապահության կանոնները:

2. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

 

II. Կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածման կանխումն ու վերացումը

 

3. Տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) տեղեկացնել համապատասխան անասնաբուժական ծառայությանը նոր կենդանիներ ձեռք բերելու մասին.

բ) օժանդակել կենդանիների (թռչունների, մորթատու գազանների, ձկների ու մեղուների) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելող և այդ հիվանդությունները վերացնող միջոցառումների անցկացմանը.

գ) համապատասխան անասնաբուժական ծառայություն ներկայացնել կենդանիներին` զննման, ախտորոշիչ հետազոտման, կանխարգելիչ պատվաստման համար.

դ) անհապաղ տեղյակ պահել համապատասխան անասնաբուժական ծառայությանը կենդանիների հանկարծակի անկումների կամ միաժամանակյա զանգվածային հիվանդության բոլոր դեպքերի մասին.

ե) ժամանակին հավաքել և տեխնիկական օգտահանման կամ ոչնչացման ենթարկել կենդանիների դիակները.

զ) սահմանված ժամկետներում ապահովել անասնաշենքերի, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի պահպանման ու վերամշակման կառույցների ախտահանման, միջատազերծման և դերատիզացման աշխատանքները:

 

III. Մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունը

 

4. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) սահմանված կարգով անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի, կենդանիների սպանդից գոյացած մսային և այլ մթերքի, կաթի, կաթնամթերքի, ձվի ու անասնապահական այլ մթերքի սննդի նպատակով իրացումը.

բ) անասնապահական թափոններով շրջապատի բնական միջավայրի աղտոտումը.

գ) անթույլատրելի վայրերում անասնապահական մթերքի և հումքի իրացումը:

 

IV. Անասնապահության և տոհմային գործի վարումը

 

5. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) կենդանիներին խոշտանգելը, ծեծելը և այլ դաժան վերաբերմունքը.

բ) հանրապետությունում շրջանացված ցեղերից զատ, այլ ցեղերի կենդանիների ներկրումը, բուծումն ու դրանց վաճառքը.

գ) տոհմակայաններում անորակ սերմի (սպերմայի) վաճառքն ու օգտագործումը.

դ) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումն այն անձանց կողմից, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում:

 

V. Անասնապահական մթերքի և հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանությունն ու իրացումը

 

6. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) այլ վայր փոխադրվող կենդանիներին (ներառյալ թռչունները, մորթատու գազանները, ձկները, մեղուները և այլն), կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքն ուղեկցելիս ունենալ անասնաբուժական վկայականներ.

բ) շուկաներում իրացվող կենդանիների համար ունենալ համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր.

գ) մթերման կետերում, շուկաներում կամ առևտրի այլ կետերում, պահեստավորման կամ վաճառքի համար ստացվող կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության.

դ) բրուցելյոզ և տուբերկուլյոզ հիվանդությունների նկատմամբ դրական հակազդող կենդանիների, ինչպես նաև տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդող թռչունների սպանդը կատարել մսի վերամշակման ձեռնարկություններում (հատուկ պայմաններում` սալիկապատված շինություններում` սառնարանային խցիկի առկայությամբ, ապահովված ջրով, կոյուղով, ուր աշխատանքից հետո կատարվում է ամենօրյա ընթացիկ ախտահանություն).

ե) շուկաներ (այդ թվում` խանութներ և իրացման թույլատրելի վայրեր) վաճառքի համար բերված կաթը, կաթնամթերքը ներկայացնել պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության.

զ) մթերելիս ու առաքելիս կաշվե և մորթեհումքը ներկայացնել պարտադիր լաբորատոր հետազոտման սիբիրախտ հիվանդության ստուգման նպատակով:

7. Արգելվում է`

ա) 14 օրականից փոքր գյուղատնտեսական կենդանիների սպանդը` մսի համար.

բ) հիվանդության մեջ կասկածելի կենդանիների և թռչունների սպանդը` մսի համար.

գ) սիբիրախտի դեմ պատվաստված կամ բուժման ենթարկված կենդանիների սպանդը պատվաստումից հետո 14 օրվա, իսկ դաբաղ հիվանդության դեմ պատվաստված կենդանիների սպանդը 21 օրվա ընթացքում.

դ) հարկադիր մորթված կենդանիների մսեղիքի օգտագործումն առանց անասնաբուժական լաբորատոր հետազոտման այն ենթարկելու.

ե) անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթի և կաթնամթերքի իրացումը.

զ) կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ անապահով բնակավայրերից ու տնտեսություններից ստացված կաթի և կաթնամթերքի օգտագործումն ու իրացումը:

 

VI. Անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրումը, պահպանումը, օգտագործումը

 

8. Անասնապահության գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է օգտագործել և իրացնել դեղաբանական ձեռնարկում (ֆարմակոպեա) չգրանցված դեղամիջոցները, հատուկ կերային լրացակերերը, պատվաստամիջոցները և այլ կենսաբանական պատրաստուկներ կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող պատրաստուկները:

 

VII. Կարանտինային հիվանդությունների և այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելումը

 

9. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին թույլատրվում է կենդանիներ, կենդանական ծագում ունեցող մթերք, հումք և անասնակեր ներմուծել ու արտահանել միայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

10. Ներմուծվող կամ արտահանվող կենդանիների մոտ վարակիչ հիվանդություններ հայտնաբերելիս կատարվում է հիվանդ կենդանիների մեկուսացում, հիվանդության վերացում, տարածքի վարակազերծում:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

(բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

 

II. Տրակտորների, ինքնագնաց շասսիների, տրակտորային կցանքների, պետական ու միասնական համարանիշերի ապահովումը

 

(բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

 

III. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցելը և հաշվառումից հանելը

 

(բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 60-Ն)

 

IV. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերը և տեխնիկական զննման կազմակերպումն ու անցկացումը

 

(բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 74-Ն)

 

V. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակը և շահագործումը

 

(բաժինն ուժը կորցրել է 19.01.06 N 74-Ն)

 

Ձև 1

(ձև 1-ը ուժը կորցրել է 19.01.06 N 74-Ն)

Ձև 2

(ձև 2-ը ուժը կորցրել է 19.01.06 N 74-Ն)

 

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների

(անվանացանկն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն) 

 

 

 

Հաuտատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության համար կարանտինային նշանակություն ունեցող բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի

(անվանացանկն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

Կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարգավորվող առարկաների (կարանտինի օբյեկտ)՝ բույսերի, բուսական արտադրանքի, բեռնարկղի, փաթեթավորման և այլ նյութերի

(անվանացանկն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)