ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2009 թվականի N 693-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին 2009 թվականի սեպտեմբերի 22-25-ը գործուղել Ժնև (Շվեյցարական Համադաշնություն)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանների ապահովման և հողերի կառավարման կոմիտեի 70-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Վարդանյանի Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|