ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մայիսի 2009 թ. |
թիվ 134-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 690 ԵՎ 690/1 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի մայիսի 13-ի թիվ 20 արձանագրություն), «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Կոմիտասի 46 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 690 լիցենզիա) և ք. Երևան, Մաշտոցի 5 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 690/1 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին 2009 թվականի մարտի 23-ի, ապրիլի 21-ի և 24-ի և մայիսի 11-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 690 և 690/1 լիցենզիաները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ ք. Երևան, Տիչինայի 3-րդ նրբանցք, 2/2) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|