ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2009 թվականի N 600-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2009 թվականի հուլիսի 16-17-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)` Մխիթարյան Միաբանության հոգևոր ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
2. Հ. Հակոբյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի` Վենետիկ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|