Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2009 թվականի N 510-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանավորվածներին փոխադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 51555.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 14051.4 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 1756.4 հազ. դրամ, ինն ամսում` 5269.3 հազ. դրամ, «Այլ վարձատրություններ» հոդվածով` 1280.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 160.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 480.0 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3360.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 3360.0 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 3663.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 1221.3 հազ. դրամ, ինն ամսում` 1221.3 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 29200.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում՝ 29200.0 հազ. դրամ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. մայիսի 18
Երևան