Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.06.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

13 հունիսի 2013 թվականի N 23

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունիսի 13-ի նիստի N 23

արձանագրային որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ կառավարության աշխատակազմ Արմավիրի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին

 

ՀՀ կառավարության աշխատակազմ 08.01.2013թ.-ից 06.06.2013թ.-ը Արմավիրի մարզից ստացվել են 92 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`

 

 Բնակարանային խնդիրների վերաբերյալ 10

 Շինարարություն և վերանորոգում - 3

 Բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում - 2

 Նպաստ և կեսաթոշակ – 5

 Դրամական օժանդակություն տրամադրելու – 27

 Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 5

 Այլ բնույթի – 35

 

ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումներն և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 22

 ՀՀ պաշտպանության նախարարություն – 7

 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 4

 Արմավիրի մարզպետարան – 32

 

մարմնի անվանումը

դիմումների քանակը

պատաս-խանվել է

տրվել է դրական լուծում

տրվել է պարզաբա-նում

մերժվել է

ծանոթություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն

22

10

3

7

2

մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ

ՀՀ պաշտպանության նախարարություն

7

3

1

2

1

տարբեր

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

4

3

1

1

-

տարբեր

ՀՀ Արմավիի մարզպետարան

32

16

8

6

2

մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ