Գլխավոր տեղեկություն
Համար
N 394-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.609
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2002 թվականի N 394-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 1-ին ու 13-րդ ենթակետերին և 143-րդ կետին համապատասխան`

(նախաբանը խմբ. 02.09.09 N 724-Ն)

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը՝ համաձայն հավելվածի:

(որոշումը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2002 թ.
հունիսի 25-ի N 394-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, հանձնարարականների ԿԱՏԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

(1-ին կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(3-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(4-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության աշխատանքային ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

(5-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

6. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (ստորաբաժանման) (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում) միջոցով:

(6-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

II. Աշխատակազմի խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ նկատմամբ վերահսկողության ոլորտում
(վերնագիրը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

7. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողության ոլորտում աշխատակազմի խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման, ինչպես նաև գործադիր իշխանության մարմինների ընթացիկ գործունեության ընթացքում տեղ գտած թերությունների բացահայտումը, դրանց վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում սահմանված կարգով ուսումնասիրությունների կատարումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը:

(7-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

III. Աշխատակազմի գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում

 

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված խնդիրների իրականացման նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ անցկացնում է ուսումնասիրություններ, այդ թվում` նաև գործադիր իշխանության մարմինների լիազորությունների (գործառույթների) իրականացման ընթացակարգերի վերաբերյալ, կատարում է վերլուծություններ, կատարում նրանց հանձնարարականները, կազմակերպում արդյունքների քննարկում, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, տեղեկանք և առաջարկություններ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ ուսումնասիրություններ կարող են կատարվել նաև աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ.

բ) ուսումնասիրություններ է կատարում Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման այլ մարմիններում, վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքը, ամփոփում արդյունքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը վերահսկելու նպատակով հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ, առանձին դեպքերում, ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն նրանց կողմից խորհրդակցություն հրավիրվելու վերաբերյալ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարումը չապահովելու կամ անբավարար կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ խախտումներ թույլ տված, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հետամուտ է լինում բացահայտված թերությունների վերացմանը և պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին զեկուցում հանձնարարականների կատարման արդյունքների մասին.

ե) վերահսկում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված դիմումներում, բողոքներում և առաջարկություններում նշված հարցերի լուծման գործընթացը.

զ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություններին մասնակից է դարձնում համապատասխան փորձագետների.

է) նշված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր և անհրաժեշտ տեղեկատվություն:

(8-րդ կետը լրաց. 02.09.09 N 724-Ն)

(հավելվածը լրաց. 02.09.09 N 724-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան