Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1059
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 1014-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «գտնվելու վայրի,» բառերից հետո լրացնել «եռամսյա ժամկետում» բառերով։

2. Հողամասի սեփականատիրոջ կողմից կադաստրային արժեքների տարբերությունը եռամսյա ժամկետում համապատասխան բյուջե չմուծվելու դեպքում` հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն այդ մասով չեղյալ է համարվում։

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխված հողամասի սեփականատերերը, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ըստ գույքի գտնվելու վայրի համապատասխան բյուջե են մուծում հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահի դրությամբ։ Վեցամսյա ժամկետում այն չմուծելու դեպքում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն այդ մասով չեղյալ է համարվում։

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում իրազեկել սույն որոշման 3-րդ կետում նշված սեփականատերերին՝ սահմանված ժամկետում վճարումների կատարման անհրաժեշտության մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 10

Երևան