Գլխավոր տեղեկություն
Համար
N 1913-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.10.2009-20.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1343
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1913-Ն

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2.(2-րդ կետն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

3. Ստեղծել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչություններ՝ համաձայն N 2 հավելվածի։

4. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների հարուցիչների և մոլախոտերի ներթափանցման կանխարգելումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերումն ու վերացումը։

5. Թույլատրել «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) բույսերի, բուսական արտադրանքի կարանտինային փորձաքննություն,

բ) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում,

գ) բույսերի կարանտին հիվանդությունների և վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:

6. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

(6-րդ կետը խմբ. 10.09.09 N 1033-Ն)

7. Սահմանել, որ՝

ա) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պահպանման ծախսերի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1913-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(Հավելվածն ուժը կորցրել է 10.09.09 N 1033-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1913-Ն որոշման

 

«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Երևանի կարանտին լաբորատորիա» ներկայացուցչություն

 

«Երևանի ֆումիգացիոն ջոկատ» ներկայացուցչություն

 

Արագածոտնի մարզային ներկայացուցչություն

 

Արմավիրի մարզային ներկայացուցչություն

 

Արարատի մարզային ներկայացուցչություն

 

Արցախի մարզային ներկայացուցչություն

 

Գեղարքունիքի մարզային ներկայացուցչություն

 

Սյունիքի մարզային ներկայացուցչություն

 

Մեղրու սահմանային ներկայացուցչություն

 

Շիրակի մարզային ներկայացուցչություն

 

Գյումրու սահմանային ներկայացուցչություն

 

Բավրայի սահմանային ներկայացուցչություն

 

Կոտայքի մարզային ներկայացուցչություն

 

Լոռու մարզային ներկայացուցչություն

 

Այրումի սահմանային ներկայացուցչություն

 

Գոգարանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի սահմանային ներկայացուցչություն

 

Տավուշի մարզային ներկայացուցչություն

 

Բագրատաշենի սահմանային ներկայացուցչություն

 

Վայոց ձորի մարզային ներկայացուցչություն

 

Երևանի մարզային ներկայացուցչություն

 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ներկայացուցչություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան