Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.08.23/15(971)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 941-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևանի Աճառյան 20 (բնակարանների հաշվեկշռային արժեքը 43829,5 հազ. դրամ, իսկ մակերեսը՝ 70,0 քառ. մետր) հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կաոավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը՝ պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն որոշման հավելվածի ցանկում նշված անձանց միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 13-ի N 941-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ազգանունը, անունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Անձնագրային տվյալները Հատկացման տարեթիվը Բնակարանի մակերեսը (քառ. մետր) Հաշվեկշռային արժեքը (դրամ) Սեփականության տեսակը Բնակտարածության պատկանելիությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատա պետական կառավարչական հիմնարկին ամրացվածկազմ»
Լազարյան Ռեգինա Հակոբի քաղ. Երևան, Աճառյան 20, N11 ուսանողական հանրակացարանի N 202 սենյակ AF 0546680 տրված՝ 29.09.2001թ., 006-ի կողմից 1996թ. 56.0 35063.6 սեփականության իրավունքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Մնացականովա Արմիկ Ալեքսանդրի քաղ. Երևան, Աճառյան 20, N 11 հանրակացարանի N 313 սենյակ AG 0202341 տրված՝ 02.03.2004թ., 001-ի կողմից 2002թ. 14.0 8765.9 սեփականության իրավունքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Ընդամենը

70.0 43829.5    

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան