Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 985-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՂՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 2281351) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղականհամայնքի տարածքում գտնվող «Ախթալա» ենթակայանի 291.0 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ` 0.226 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքին` այնտեղ բնակվող բնակիչներին սեփականության իրավունքով օտարելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի միջոցների հաշվին, և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 2

Երևան