Գլխավոր տեղեկություն
Համար
N 975-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.15/28(346) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 975-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 975-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումը, կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության ու կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:

2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կենդանական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի կենդանիների տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:

3. Հաշվառումն իրականացվում է տվյալ կենդանու տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:

 

II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:

5. Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի (ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ) և նրանց ապրելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում օգտագործման ենթակա կենդանական տեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով առկա տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից.

3) առավել օգտագործվող կենդանիների պաշարների գնահատումը.

4) բնակչությանն իրազեկման ապահովումը.

5) միջազգային համագործակցությանը խթանելը.

6) արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.

7) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` կենդանական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենդանական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը կենդանական աշխարհի պետական կադաստր վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:

8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հավաքածուներ, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (կենդանատեսակների ներկա վիճակի, տարածվածության, ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, թանգարանային նմուշների և հավաքածուների լրացում և այլն):

9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:

10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:

 

IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

11. Կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին։

12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրանք նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 975-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման
պատասխանատուն

ժամկետը

Ակնկալվող արդյունքները

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ կենդանական աշխարհի (ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ) ներկա վիճակի, ուսումնասիրություն` ըստ տարածվածության և բնակլիմայական պայմանների`
1) կենդանական տեսակների մասին ելակետային տեղեկատվության հավաք.
2) կենդանական տեսակների ապրելավայրերի, ինչպես նաև պոպուլյացիաների, համակեցությունների վիճակի, քանակական և որակական փոփոխությունները բացահայտելու նպատակով դաշտային ուսումնասիրությունների իրականացում ՀՀ ամբողջ տարածքում.
3) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող կենդանական տեսակների պաշարների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացում հանրապետության ամբողջ տարածքում.
4) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող կենդանական տեսակների տարածման արեալների քարտեզագրում` ըստ տեսակների

ՀՀ բնապահպանության
նախարարություն

2010-2015 թթ.

ՀՀ կենդանական աշխարհի ներկա վիճակի նկարագիր, կենսաբազմա-զանության և կենսառեսուրսների գնահատում

օրենքով չարգելված միջոցների հաշվին

2.

Տեղեկատվության մշակում, վերլուծություն, ամփոփում`
1) ստացված ելակետային տեղեկատվության մշակում.
2) դաշտային ուսումնասիրությունների արդյունքների մշակում.
3) ամբողջական տեղեկատվության համեմատական վերլուծություն և ամփոփում.
4) տեղեկատվական բազայի ստեղծում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2010-2015 թթ.

ՀՀ կենդանական աշխարհի վիճակի մասին կանոնակարգված տեղեկատվություն

և դրա հիման վրա կենդանական պաշարների օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակներ

օրենքով չարգելված միջոցների հաշվին

3.

Կենդանական աշխարհի տեսակային կազմի ճշգրտում`
1) ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանատեսակների ցուցակների կազմում.
2) կենդանական տեսակների արեալների քարտեզի կազմում.
3) արդյունագործական, սոցիալական նպատակներով օգտագործվող կենդանական տեսակների լուսանկարների, տեսանյութերի պատրաստում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2013 թթ.

կենդանական աշխարհի ճշգրտված տեսակային կազմի առկայություն

օրենքով չարգելված միջոցների հաշվին

4.

Հայաստանի Հանրապետությունում հանդիպող կենդանական տեսակների մասին առկա տեղեկատվության թվայնացում, տեղադրում կայքում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015-2020 թթ.

տեղեկատվական բազայի առկայություն

օրենքով չարգելված միջոցների հաշվին

5.

Հայաստանի Հանրապետությունում հանդիպող կենդանական տեսակների վերաբերյալ հանրամատչելի գրքերի, ֆոտոալբոմների, տեսաերիզների, ուղեցույցների պատրաստում, լուսաբանումներ պարբերական մամուլում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2012-2015 թթ.

Հայաստանի Հանրապետությու-նում հանդիպող կենդանական տեսակների մասին հանրամատչելի տեղեկատվության առկայություն

օրենքով չարգելված միջոցների հաշվին

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան