Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2009 թվականի N 827-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, 51-րդ հոդվածի 3-րդ մասին, 80-րդ հոդվածի 1-ին մասին և 91-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման նախաբանը «34-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների,» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգում`

ա. 4-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «իսկ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի աշխատակազմի)» բառերով,

բ. 5-րդ կետը «հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները)», իսկ «դիմել օրենքով սահմանված հաշվառող մարմիններ» բառերից հետո` «(Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջան)» բառերով,

գ. 6-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի համապատասխան վարչական շրջանի)» բառերով,

դ. 7-րդ և 11-րդ կետերը «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները) փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող՝ փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը:»,

զ. հավելվածի ձևում «(մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը)» բառերը փոխարինել «(մարզի անվանումը) (համայնքի (Երևանի վարչական շրջանի) անվանումը)» բառերով.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգով հաստատվող N N 6 և 7 հավելվածների ձևատեսքերն աղյուսակներից հետո «կատարող» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«- Երևան քաղաքի վարչական շրջանները տեղեկությունների «համայնքի անվանումը» դաշտում լրացնում են վարչական շրջանի անվանումը:».

4) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման կարգում`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով,

բ. 4-րդ կետը «մարմինների ղեկավարների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանի ղեկավարի)» բառերով և կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,

գ. 5-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմիններն ու մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը)» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանի վարչական շրջանների ղեկավարները), մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը» բառերով,

դ. 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը,

ե. 10-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններին)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,

զ. 11-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններում)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)» բառերով,

է. 12-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանները)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջաններից)» բառերով,

ը. 13-րդ կետը «Տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջաններում)», «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանի)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո` «(Երևանի վարչական շրջանում)» բառերով,

թ. 15-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո լրացնել «(Երևանի վարչական շրջանների)» բառերով,

ժ. 17-րդ կետում «Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) և տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «Մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, Երևանի վարչական շրջաններում» բառերով,

ժա. 18-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով,

ժբ. NN 1 և 2 հավելվածների ձևերը «Կ.Տ._______ 200 թ.» բառերից առաջ լրացնել «Երևանի _________________վարչական շրջանի ղեկավար _________________ (անունը, ազգանունը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան