Գլխավոր տեղեկություն
Համար
N 544-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2009-01.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.16/52(718) Հոդ.298
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.09.2009
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 սեպտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 544-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 206-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Բարձր արդյունավետության տեղակայանքներում օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանել 26.704 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 32.045 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության տեղակայանքներից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանելու մասին» N 69-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան