ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 983-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի (էլեկտրոնային համակարգի) միջոցով` համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի N 983-Ն որոշման
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի N 5 որոշման |
Կ Ա Ր Գ
«ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման լիցենզիաներ (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով լիցենզավորող մարմին ներկայացնելու պայմանները:
2. Լիցենզավորման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) հասցեն է` www.licenze.cadastre.am:
3. Լիցենզիա ստանալու համար դիմող անձինք (այսուհետ` հայտատու) գրանցվում են համակարգում` օգտվելով համակարգի նոր օգտվողի գրանցման ենթահամակարգից:
4. Համակարգում գրանցվելուց հետո հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` ՄՍ ՎՈՐԴ (MS WORD) ֆորմատի ֆայլերի տեսքով: Եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային թվային ստորագրություն, ապա սույն կետում նշված փաստաթղթերը կարող է ստորագրել տվյալ ստորագրությամբ և ներկայացնել լիցենզավորող մարմին:
5. Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված, եթե հայտատուն ստանում է հայտի ընդունման հաստատման մասին հաղորդագրություն` համաձայն N 1 ձևի:
6. Լիցենզավորող մարմնի կողմից հաղորդագրությունը (N 1 ձև) հայտատուին է ուղարկվում լիցենզիա ստանալու մասին հայտը համակարգում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
7. Համակարգի միջոցով լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 2 ձևի:
8. Ներկայացված փաստաթղթերի` օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխանության մասին հաղորդագրություն ստանալու դեպքում հայտատուն օրենքով նախատեսված 10- օրյա ժամկետում ուղարկում է ուղղված փաստաթղթի (փաստաթղթերի) տեսաներածված պատճենը (պատճենները):
9. Լիցենզավորող մարմինը համակարգի օգնությամբ լիցենզիայի տրամադրման մասին հայտն ստանալուց հետո տպագրում է հայտը և նրան կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենները, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման գործընթացի ժամանակ ուղարկված և ստացված բոլոր հաղորդագրություններն ու փաստաթղթերի տեսաներածված պատճենները և կազմում հայտատուի անհատական գործը:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 3 ձևի:
11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն օրենքով սահմանված ժամկետում հայտատուին է ուղարկում հաղորդագրություն` համաձայն N 4 ձևի:
12. Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում կամ ուղարկվում միայն նրա կողմից լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը լիցենզավորող մարմին ներկայացված լինելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը) ներկայացված հայտը լիցենզավորող մարմնում ընդունվել է ___ ________ թ.։ |
Ձև N 2
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը)
ներկայացված փաստաթղթերը թերի են` 1. 2. 3. Եվ այլն (փաստաթղթերի անվանումները և հայտնաբերված թերությունները) 10 օրվա ընթացքում թերությունները չվերացնելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը կմերժվի: |
Ձև N 3
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը)
___ ______թ. ներկայացված հայտը մերժվել է N ____ հրամանով` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ____ հոդվածի ___ _____կետի պահանջների: Մերժման պատճառները` 1. 2. 3. Եվ այլն |
Ձև N 4
Ձեր կողմից __________________ լիցենզիա ստանալու համար (գործունեության անվանումը) _____ _________ թ. ներկայացված հայտը բավարարված է: Ձեզ լիցենզավորող մարմնի ___ ____ _____ թ-ի N ____ հրամանով
(գործունեության անվանումը) լիցենզիա` ԱԳ N...... : Լիցենզիայի բնօրինակն ստանալու համար խնդրում ենք լիցենզավորող մարմին ներկայացնել լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|