ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 45500.0 հազ. դրամ, որից`
1) 44000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 1500.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի նախագծային աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Վանաձորի քաղաքային համայնքի Երևանյան խճուղու կամրջին և սելավատարին հասցված վնասի հետևանքները վերացնելու նպատակով Վանաձորի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 54500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 7
Երևան
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
||||
այդ թվում` |
||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(100000.0) | ||
այդ թվում` |
||||
05 |
Տրանսպորտ |
(100000.0) | ||
այդ թվում` |
||||
01 |
Ճանապարհային տրանսպորտ |
(100000.0) | ||
այդ թվում` |
||||
02. Պետական նշանակության ավտո-ճանապարհների հիմնանորոգում |
(100000.0) | |||
այդ թվում` |
||||
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
(100000.0) | |||
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
(100000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
100000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
100000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
100000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
100000.0 | |||
ՀՀ կառավարություն |
100000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||||||
ընդա- |
այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||||||
շենքերի և շինու-թյունների |
շենքերի և շինություն-ների |
նախագծահե-տազոտական, |
այլ կապի- | |||||
բաժինը |
խումբը |
դասը | ||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(100000.0) |
(100000.0) |
||||||
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(100000.0) |
(100000.0) |
||||||
այդ թվում` |
||||||||
04 |
05 |
01 |
02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում |
(100000.0) |
(100000.0) |
|||
այդ թվում` |
||||||||
1. Ճանապարհների հիմնանորոգում |
(100000.0) |
(100000.0) |
||||||
այդ թվում` |
||||||||
1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ |
(100000.0) |
(100000.0) |
||||||
այդ թվում` |
||||||||
1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ |
(100000.0) |
(100000.0) |
||||||
այդ թվում` |
||||||||
3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ |
(100000.0) |
(100000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը | ||
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(100000.0) | |||
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(100000.0) | |||
այդ թվում` |
||||
04 |
05 |
01 |
02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում |
(100000.0) |
այդ թվում` |
||||
1. Ճանապարհների հիմնանորոգում |
(100000.0) | |||
այդ թվում` |
||||
1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ |
(100000.0) | |||
այդ թվում` |
||||
1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ |
(100000.0) | |||
այդ թվում` |
||||
3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ |
(100000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |