Գլխավոր տեղեկություն
Համար
N 961-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 օգոստոսի 2009 թվականի N 961-Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից 121.8 քառ. մետր մակերեսով, 401450 դրամ հաշվեկշռային արժեքով, և Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 14.1 քառ. մետր մակերեսով, 49307 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք) անշարժ գույքով ու շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսներին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել այդ տարածքներում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին, սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների կողմից ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 20-ի N 961-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2ա ՀԱՍՑԵՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ազգանունը,
անունը

Անձնագրա-
յին տվյալները

Բնակտարա-
ծության հասցեն, սենյակների թիվը

Հատկաց-
ման
տարե-թիվը

Բնակարանի մակերեսը (քառ.մ)

Հաշվե-
կշռային արժեքը
(դրամ)

Սեփակա-
նության տեսակը

Բնակտա-րածության պատկանե-լությունը

1

2

3

4

5

6

7

8

Մարյանյան Լյուդմիլա Գրիգորի

AH 0598464, տրված`
12.06.2008թ., 003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան, N 306 սենյակ

2004 թ.

17,4

57350

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Գյուլուշանյան Ծովիկ Պողոսի

AG 0272623, տրված` 06.04.2004 թ.,
003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 617 սենյակ

1992 թ.

17,4

57350

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Քամալյան Լարիսա Արամի

AH 0668258, տրված` 13.09.2008 թ.,
003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 112 սենյակ

2003 թ.

17.4

57350

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Թորոսյան Ալեքսանդր Բորիսի

AF 0605101, տրված` 03.12.2002 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 707 սենյակ

1999 թ.

17.4

57350

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Ազիզյան Սվետլանա Վադիմի

AF 0388256, տրված` 14.12.2001 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 701 սենյակ

2000 թ.

17.4

57350

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Հարությունյան Մարինա Օսիպի

AF 0760765, տրված` 01.08.2003 թ., 057-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 214 սենյակ

1989 թ.

17.4

57350

ընդհանուր համատեղ սեփականություն

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Կազարովա Եվգենիյա Արֆիյարի

AF 0337098, տրված` 15.06.2001 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան,
Շիրակի 2ա,
N 7 հանրակա-
ցարան,
N 601 սենյակ

1990 թ.

17.4

57350

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Ընդամենը

 

121.8 

401450

   

Եգանյան Պյոտր Թարխանի

AF 0282360, տրված` 31.03.2001 թ., 029-ի կողմից

քաղ. Երևան,
Արցախի 4-րդ նրբ., 10/2 հանրակա-
ցարան,
N 321 սենյակ

2002 թ.

14.1

49307

սեփականության իրավունքով

«Հանրակացա-րաններ» ՓԲԸ

Ընդամենը

14.1

49307

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան