ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մայիսի 2009 թ. |
թիվ 133-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 692 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Ա/Ձ Ելենա Տոնոյանի 2009 թվականի ապրիլի 20-ի՝ ք. Երևան, Շիրազի 48 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Ելենա Տոնոյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 692 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Ելենա Տոնոյանին (հասցե՝ ք. Երևան, Նաիրիի շրջան, գյուղ Քասախ 9շ., բն. 7) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|