Գլխավոր տեղեկություն
Համար
N 476-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2009 թվականի N 476-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՌՈՄ-ՆՈՐ ԿՅԱՆՔ-ՓԱՆԻԿ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ԳԵՂԱՆԻՍՏ ԿՄ3+700-ԿՄ8+000 ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 5-ին (արձանագրություն N 03/09) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ պայմանագրերի`

1) պայմանագիր CW-NCB-6/2009 լոտ 2, Հոռոմ-Նոր կյանք-Փանիկ-Սպանդարյան-Գեղանիստ կմ3+700-կմ8+000` «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ` 447,037,775 դրամ պայմանագրային արժեքով.

2) «Շինարարական աշխատանքների հսկում» խորհրդատվական ծառայությունների պայմանագիր` SAFEGE (Բելգիա) և IRD Eոgiոeeriոg (Իտալիա) կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկություն` 1,102,740 ԱՄՆ-ի դոլար (առանց տեղական հարկերի) պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 8

Երևան