Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 Հոդ.263.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009251

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2009 թ.

 թիվ 160-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09 հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի օգոստոսի 15-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2009 թ. հունիսի 9
Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունիսի 2-ի

թիվ 160-Ն որոշմամբ

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2

թիվ 160-Ն որոշմամբ

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի հունիսի 23-ի

N 587-Ն հրամանով

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ՝
______________ Ա. Ջավադյան

ՀՀ ֆինանսների նախարար՝

__________ Տ. Դավթյան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման ԵՎ հնարավոր կորուստների պահուստների ձԵՎավորման ԵՎ օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09 հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման ԵՎ հնարավոր կորուստների պահուստների ձԵՎավորման ԵՎ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում փոփոխությունները ԵՎ լրացումները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09 հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Կանոնակարգի 6-րդ կետի առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ապահովադիրներից և ապահովագրական միջնորդներից ստացվելիք ապահովագրավճարները, համաապահովագրողներից ստացվելիք ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարները, վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարները, հատուցումների գծով պահանջները վերաապահովագրողների, համաապահովագրողների և այլ անձանց նկատմամբ (այդ թվում` սուբրոգացիայի գծով պահանջները), ապահովագրական պայմանագրերի գծով ստացվելիք այլ գումարները, ապահովագրական ընկերության ավանդային, բանկային և այլ հաշիվները բանկերում (այդ թվում` ակրեդիտիվները), մուրհակները, ապահովագրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունները, աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, գերավճարները, կանխավճարները, նախավճարները, դեբիտորական պարտավորություններ, այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող միջոցները (մասնավորապես` այլ անձանց պարտավորությունների կատարման համար գրավադրված ակտիվներ, տրամադրված երաշխավորություններ), ինչպես նաև վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածներ (ընդ որում այդպիսիք չեն համարվում սույն կանոնակարգի համաձայն անհուսալի դասակարգված և հետհաշվեկշռում արտացոլված հոդվածները):»:

2. Կանոնակարգը լրացնել նոր 6.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«6.1 Կանոնակարգի իմաստով ակտիվներ չեն համարվում բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտավորությունները և այլ պահանջները:»:

3. Կանոնակարգը լրացնել նոր 6.2 կետով հետևյալ բովանդակությամբ.

«6.2 Վարկային ռիսկն այն ներկա կամ ապագա հավանականությունն է, որ գործարքի մյուս կողմը կխախտի ապահովագրական ընկերության հետ կնքած պայմանագրի պայմանները կամ չի գործի այդ պայմանագրի պայմաններին համապատասխան, ինչը բացասաբար կազդի ապահովագրական ընկերության շահույթի և (կամ) կապիտալի վրա` անկախ այն հանգամանքից գործարքներն արտացոլվում են ապահովագրական ընկերության հաշվեկշռում, թե հանդես են գալիս որպես հետհաշվեկշռային հոդված:»:

4. Կանոնակարգը լրացնել նոր 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«8.1 Չճանաչված տոկոսային եկամուտներ են համարվում չաշխատող ակտիվների գծով հաշվեգրված, սակայն դեռևս փաստացի չստացված տոկոսները: Չճանաչված տոկոսային եկամուտների մասով պահուստ չի ձևավորվում: Դրանց հաշվառումը տարվում է սույն Կանոնակարգի 4-րդ գլխի համաձայն:»:

5. Կանոնակարգը լրացնել նոր 14.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«14.1 Միևնույն անձի նկատմամբ պահանջները պետք է դասակարգվեն միասնական ամենախիստ դասով:»:            

6. Կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

7. Կանոնակարգի 26-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Այն ակտիվները (բացառությամբ բանկային և այլ հաշիվների), որոնց համար նախատեսված չեն մարման ժամկետներ (պայմաններ), համարվում են չաշխատող, եթե 90 օրվա ընթացքում մարումներ չեն կատարվել, իսկ բանկային և այլ հաշիվները համարվում են չաշխատող ապահովագրական ընկերության կողմից դրանց գծով ներկայացված առաջին պահանջը չբավարարելու պահի:»:

8. Կանոնակարգի 27-րդ կետի 3-րդ ենթակետի «այլ հիմնավոր փաստաթղթերով» բառերը փոխարինել «գումարի ստացումը հավաստող և հիմնավորող փաստաթղթերով» բառերով:

9. Կանոնակարգի 49-րդ և 89-րդ կետերում «տարիներին» բառից հետո լրացնել «(նախորդ հաշվետու տարիների հաշվարկը սկսվում է Կանոնակարգի ուժի մեջ մտնելու տարվանից` 2008 թվականից),» բառերը: