Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2009-31.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.917
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2009 թվականի N 831-Ն

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1440-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 831-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բուսական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` պետական կադաստր) տվյալների տրամադրման ընթացակարգը և տեղեկատվության տրամադրման պայմանները:

2. Պետական կադաստրի մեջ ներառված` Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի բույսերի տեսակային բազմազանության (ստորակարգ, բարձրակարգ բույսեր և սնկեր), բուսական աշխարհի օգտագործման, բուսական աշխարհի պահպանության և վերարտադրության վերաբերյալ տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Պետական կադաստրի տվյալները մեկշաբաթյա ժամկետում համաձայն դիմումի տրամադրվում են հետևյալ կազմակերպություններին`

1) բնական պաշարների և կենսաբազմազանության բնագավառների շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) գիտահետազոտական և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին.

3) բուսական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնողներին.

4) հասարակական կազմակերպություններին:

4. Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված տվյալների տրամադրման ձևերին համապատասխան:

5. Պետական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է պարբերաբար հրատարակվող տեղեկագրերի, ինտերնետային կայքերի, հայտարարությունների և իրազեկման այլ մատչելի միջոցներով կամ ըստ պահանջի:

6. Պետական կադաստրի տվյալների տրամադրումը ենթակա է մերժման, եթե պահանջվող տեղեկատվությունը պարունակում է`

1) պետական գաղտնիքներ.

2) երրորդ կողմի մասին արտադրական կամ առևտրային նշանակության տվյալներ.

3) հեղինակային իրավունքը խախտող տվյալներ.

4) մրցութային փաստաթղթերում կամ աճուրդներում վճարովի հիմունքներով տրամադրված տվյալներ.

5) նախապատրաստվող ծրագրի, անավարտ կամ ընթացիկ գործունեության մասին չամփոփված տվյալներ.

6) տվյալների ձեռքբերման անհրաժեշտություն, որը պահանջում է լրացուցիչ աշխատանքների և ծախսերի իրականացում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.11.2023, N 1993-Ն 18.11.2023, N 831-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 831-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան