ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 719-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետությունում նշվելիք տոների և տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 27 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. օգոստոսի 27-ի N 719-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Կարապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Պողոսյան |
- ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն |
Ա. Էդոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Կ. Խտրյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ |
Կ. Վարդանյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի ու ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ |
Արտակ վարդապետ |
- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանօրեից տեսուչ (համաձայնությամբ) |
Ա. Ջալյան |
- «Ազգաբանական հետազոտական հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան |
- ազգագրագետ (համաձայնությամբ) |
Գ. Ստեփանյան |
- ազգագրագետ (համաձայնությամբ) |
Ա. Փահլևանյան |
- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտական աշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |