Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 564-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1033-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ կետերով.
« |
13.1. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների, 2008 թվականի ելակետային տվյալները տարածքային կառավարման մարմիններում ստացվելու, ինչպես նաև այդ տվյալները տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվելու համար ժամկետների սահմանում |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի հուլիսի 17-ը |
13.2. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ առանձին համայնքների, մշտական բնակչության թվաքանակի գծով ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը |
13.3. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը | |
». |
2) 14, 29, 33, 34 և 42-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
14. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 22-ը |
29. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցումների ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից` 10-օրյա ժամկետում |
33. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների |
x |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 25-ը |
34. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը) |
x |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 26-ը |
42. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկությունների ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ |
«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9
Երևան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |