Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.285
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.07.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 հուլիսի 2009 թ.

թիվ 213-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Կանոնակարգի 13-րդ կետից հանել «, ընդ որում, հրապարակային ծանուցումը պետք է կատարվի ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից ոչ ուշ» բառերը:

2) Կանոնակարգի 19-րդ կետի առաջին նախադասության մեջ «հաղթողին որոշելու» բառերը փոխարինել «հայտերի բացման» բառերով:

3) Կանոնակարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետում «մրցույթի պայմաններ» բառերը փոխարինել «մրցույթի գնային առաջարկ» բառերով:

4) Կանոնակարգի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«30. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը):»:

5) Կանոնակարգի 31-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«5. մրցույթի տեխնիկական առաջարկ:»:

6) Կանոնակարգի 32 կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«32. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, մատուցման կարգը, ինչպես նաև Հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ փաստաթղթերը և տեղեկությունները):»:

7) Կոնոնակարգի 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«37. Հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը):»:

8) Կանոնակարգի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստերին` մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրերին և ժամերին: Մրցութային հանձնաժողովի առաջին հատուկ նիստին բացվում է միայն մրցույթի մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկ» երկրորդ ծրարը, իսկ «մրցույթի գնային առաջարկ» առաջին ծրարը հանձնվում է ի պահ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմ, որը մրցութային հանձնաժողովի երկրորդ հատուկ նիստին հանձնում է այն մրցութային հանձնաժողովի նախագահին:»:

9) Կանոնակարգի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«45. Մրցույթի հայտերի բացման առաջին հատուկ նիստում մասնակիցների երկրորդ ծրարը բացելուց հետո, այն հանձնվում է մրցութային հանձնաժողովի կողմից ստեղծված համապատասխան աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների երկրորդ ծրարներով ներկայացվող տեղեկատվությունները ու փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմում «մրցույթի տեխնիկական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած հրապարակային մրցույթի պայմանները (կնքվելիք պայմանագրի էական պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ): Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկը»:

10) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 45.1 և 45.2 կետերով`

«45.1 Մրցույթի հայտերի բացման երկրորդ հատուկ նիստում բացվում է մասնակիցների գնային առաջարկ պարունակող «մրցույթի գնային առաջարկ» ծրարը: Նշված ծրարը բացելուց հետո դրանք հանձնվում են աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների առաջին ծրարներով ներկայացվող տեղեկատվությունները և դրանց հիման վրա կազմում «մրցույթի ֆինանսական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի առաջարկվող աուդիտի իրականացման գինը, հաշվարկման մեթոդը, վճարման կարգը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի ֆինանսական առաջարկը»: Աշխատանքային խումբը ամփոփում է «մրցույթի տեխնիկական առաջարկը» և «մրցույթի ֆինանսական առաջարկը» մրցութային առաջարկների գնահատականները և ներկայացնում է մրցույթի ամփոփման նիստին:

45.2 Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման նվազագույնը երկու աշխատակիցների կողմից (կատարում-ստուգում սկզբունքով), որոնք պետք է ստորագրեն մրցութային հանձնաժողովին ներկայացվող համեմատական աղյուսակի տակ կամ ամփոփ տեղեկանքի վրա: Ընդ որում, եթե մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացում ներգրավված են լինում 1-ից ավելի ստորաբաժանումներ, ապա յուրաքանչյուր ստորաբաժանման երկու աշխատակիցները նույնպես ստորագրում են դրա տակ: Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարն է նախաձեռնող ստորաբաժանման ղեկավարը: Աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում է աշխատանքային խմբի աշխատանքները, հաստատում է աշխատանքային խմբի կողմից կազմված համեմատական աղյուսակները կամ ամփոփ տեղեկանքը, ինչպես նաև մրցույթի ամփոփման նիստին մրցութային հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի ամփոփման համար անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` կնքվելիք պայմանագրի էական պայմանները): Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նրա, որպես ստորաբաժանման ղեկավարի, տեղակալը կամ փոխարինողը:»:

11) Կանոնակարգի 46-րդ կետից հանել «մինչև հոկտեմբերի 20-ը,» բառերը:

12) Կանոնակարգի 47-րդ կետում 4-րդ ենթակետից հետո լրացնել 4.1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«4.1 այն նախապատվելիության չափանիշները, որոնց հիման վրա մրցույթի մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել:»:

13) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 47.1 կետով`

«47.1 Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը Կենտրոնական բանկի աշխատակազմի արձանագրային բաժնի կողմից կցվում են մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին ծանուցման տեքստը, մասնակիցների կողմից ներկայացված պայմանների վերաբերյալ տեղեկանքը (համեմատական աղյուսակները և այլ տեղեկությունները):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Վ. Գաբրիելյան

 

2009 թ. հուլիսի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան