Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.26/60.1 Հոդ.1006
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 942-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Վերանորոգշին» տրեստ-հրապարակ» և «Գյումրի» ուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունների և «Էլսարք» բաց բաժնետիրական ընկերության լուծարման արդյունքում քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը երրորդ եռամսյակում հատկացնել 3,409.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված կապիտալացված գումարները միանվագ կարգով վճարել սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 942-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն
ամիս

տարի

1

2

3

4

5

6

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

0.0

0.0

10

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

(3409.4)

(3409.4)

 

02

 

Ծերություն

այդ թվում`

(3409.4)

(3409.4)

 

 

01

Ծերություն

այդ թվում`

02. Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն  

 

այդ թվում`

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենսաթոշակներ» հոդվածով

(3409.4)

 

 

 

(3409.4)

 

 

(3409.4)

(3409.4)

 

 

 

(3409.4)

 

 

(3409.4)

11

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

այդ թվում`

3409.4

3409.4

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

այդ թվում`

3409.4

3409.4

 

 

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

3409.4

 

3409.4

3409.4

 

3409.4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 942-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

(դրամ)

NN
ը/կ

Ընկերության անվանումը

Քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների չափը

Փոխհատուցում ստացող քաղաքացիների ազգանունը, անունը

1.

«Վերանորոգշին տրեստ-հրապարակ» ՓԲԸ

1,108,300

Մուրադյան Դավիթ

390,000

Թերզյան Խաչիկ

2.

«Գյումրի» ուղևորատար
ավտոտրանսպորտային»
ՓԲԸ

399,662

Թումանյան Երանուհի

399,662

Մկրտչյան Ֆեոդոր

3.

«Էլսարք» ԲԲԸ

36,493

Մանուկյան Զարզանդ

 

 

42,267

Միսակյան Արշակ

43,054

Խնկոյան Ֆեոդոտ

43,288

Վարդանյան Վահան

49,842

Սարգսյան Միշա

60,851

Դավթյան Մաթևոս

90,603

Հովսեփյան Սամսոն

120,619

Ղոչոյան Ալբերտ

144,958

Սարգսյան Վարդան

152,519

Սարգսյան Գագիկ

158,087

Հովհաննիսյան Վաչագան

169,205

Գևորգյան Աշոտ

 

Ընդամենը

3,409,410

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան