ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 879-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Մացակ Պետրոսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 84-Ա որոշման 1-ին կետը «(ծնվ. 1987 թ., ՀՀ Լոռու մարզ, գյուղ Արևաշող)» բառերից հետո լրացնել «2009 թվականին ընդունվել է ՌԴ առաջատար բուհերից մեկը հանդիսացող Մոսկվայի էկոնոմիկայի, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի ասպիրանտուրան,» բառերով, իսկ «2009 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2011 թվականի գարնանային զորակոչը » բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|