Գլխավոր տեղեկություն
Համար
N 944-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.08.2009-28.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2004 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 944-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում (այսուհետ` օդանավակայաններ) ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները:

3. Ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողությունը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններում ավիացիոն անվտանգությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, արգելելու դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, դյուրավառ, թունավոր նյութերի ու առարկաների փոխադրումը, կանխելու քաղաքացիական օդանավերի հնարավոր զավթման ու փախցնելու փորձերը:

4. Ավիացիոն անվտանգության հսկողության հիմնական խնդիրն է բացահայտել ու կանխել զինված կամ իրենց մոտ զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու միացություններ ունեցող, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած անձանց մուտքը օդանավ, որոնք այդ նյութերն ու միացությունները կարող են գործածել օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների վրա հարձակվելու կամ օդանավը զավթելու ու փախցնելու նպատակով կամ կարող են ավիավթարի պատճառ հանդիսանալ:

(4-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

5. Ավիացիոն անվտանգության հսկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները: Տարանցիկ և տրանսֆերային ուղևորները չեն ենթարկվում ավիացիոն անվտանգության հսկողության, եթե ժամանող օդանավից դուրս գալուց հետո, մինչև հաջորդ թռիչքը, նրանք գտնվել են ստերիլ գոտում: Եթե այդ ընթացքում նրանք դուրս են եկել ստերիլ գոտուց, ապա օդանավ նստեցումից առաջ պարտադիր կարգով ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության:

6. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողությունն ապահովվում է միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների զննման միջոցով:

7. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննումն իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառումից և գրանցումից, մաքսային ու սահմանային ստուգումներից հետո:

8. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննման կազմակերպման և դրա իրականացման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:

9. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է միայն ուղևորի ներկայությամբ:

10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը կամ բեռը բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետի որոշմամբ, երկու ընթերակաների` տվյալ չվերթի ուղևորներից երկուսի ներկայությամբ և կազմվում է արձանագրություն (ձև 4):

11. Սահմանված կարգով հաշվառված, սակայն թռիչքին չներկայացած կամ չվերթից ուշացած ուղևորներին պատկանող ուղեբեռները հանվում են օդանավից:

(11-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն)

12. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխան սերտիֆիկացված օտարերկրյա ուսումնական հաստատություններում պատրաստականություն անցած և դրա հիման վրա համապատասխանության վկայական ստացած ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամները:

(12-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն)

13. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն, ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն իրականացվում է օդանավակայանների զննման գոտիներում տեղաբաշխված և անվտանգության տեխնիկական սարքավորումներով կահավորված զննման կետերում:

(13-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

14. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտի մասին ահազանգի դեպքում պարտադիր իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի և բեռների կրկնակի զննում:

15. Եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ թռիչքի ընթացքում օդանավում գտնվում է այն զավթելու կամ փախցնելու մտադրություն ունեցող անձ (անձեր) կամ պայթուցիկ սարք, նյութեր, բեռ և օդանավի թռիչքի համար վտանգ ներկայացնող այլ առարկաներ, ապա վայրէջքից հետո օդանավը, դրանում գտնվող բեռները, ուղեբեռները, օդանավային պիտույքները, ուղևորները և նրանց ձեռքի իրերը պարտադիր կարգով ենթարկվում են զննման:

16. Փոստային առաքումների զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով` առանց դրանք բացելու: Վնասված փաթեթով փոստային առաքումները ենթակա են լրացուցիչ զննման` դրանք առաքող անձի ներկայությամբ:

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

18. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության գործողություններ` ավիացիայի և ավիացիոն օբյեկտների բնականոն, անվտանգ գործունեության դեմ ոտնձգություններ, հակաօրինական գործողություններ, որոնց հետևանքով մարդկանց հետ տեղի են ունեցել դժբախտ պատահարներ, հասցվել նյութական վնասներ, հանգեցրել օդանավի զավթման, փախցնելու դեպքերի կամ ծանր հետևանքների:

Անօրինական միջամտության գործողություններ են համարվում`

ա) թռիչքի ընթացքում օդանավում գտնվող անձի նկատմամբ բռնության գործադրումը, եթե այն սպառնում է տվյալ օդանավի անվտանգությանը,

բ) շահագործման մեջ գտնվող օդանավի վնասումը, որը կարող է հանգեցնել թռիչքի ընթացքում օդանավի շարքից դուրս գալուն կամ սպառնալ դրա անվտանգությանը,

գ) շահագործման մեջ գտնվող օդանավում այնպիսի իրերի և առարկաների տեղադրումը, որոնք կարող են պատճառ դառնալ թռիչքի ժամանակ տվյալ օդանավի կործանմանը կամ դրա անվտանգությանն սպառնացող վնաս հասցնել,

դ) աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական և ռադիոլոկացիոն կետերի ու սարքավորումների ոչնչացումը կամ վնասումը, միջամտությունը դրանց շահագործմանը, եթե նման միջամտության գործողությունները կարող են սպառնալ օդանավի անվտանգությանը թռիչքի ընթացքում,

ե) անհավաստի տեղեկությունների հայտնումը, որոնք կարող են սպառնալ օդանավի անվտանգությանը թռիչքի ընթացքում,

զ) զենքի, պայթուցիկ և թունավոր նյութերի կամ հաղորդակների անօրինական և կանխամտածված օգտագործումը,

է) օդանավակայանում միջազգային և ներքին փոխադրումներն սպասարկող անձի նկատմամբ բռնի գործողությունների իրականացումը, որը վնաս է հասցրել կամ կարող էր վնաս հասցնել տվյալ անձի առողջությանը կամ նրա մահվան պատճառ դառնալ,

ը) օդանավակայանում միջազգային քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունն ապահովող սարքավորումների, շինությունների, օբյեկտների, շահագործման մեջ չգտնվող օդանավերի վնասումը կամ ոչնչացումը, օդանավակայանների ծառայությունների աշխատանքների խափանումը,

թ) նմանատիպ այլ գործողություններ, որոնք կարող են սպառնալ տվյալ օդանավակայանի կամ օդանավի անվտանգությանը:

19. Ուղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց ուղեբեռը, որը քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ ձևակերպված է օդանավով փոխադրելու համար:

20. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որը ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

20.1. Ձեռքի իրեր՝ ուղևորի կողմից օդանավի ուղևորային սրահ տարվող առարկաներ և իրեր, որոնց փոխադրումն օդանավի ուղևորասրահներում արգելված չէ:

(20.1 կետը լրաց. 23.07.09 N 904-Ն)

21. Օդանավային պիտույքներ` նյութեր, իրեր, այդ թվում` սննդամթերք, որոնք օդանավ են տարվել օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

22. Բեռ` ցանկացած գույք, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

23. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, այնտեղ գտնվելն ու տեղաշարժը, ինչպես նաև անօրինական միջամտության գործողություններից օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումը:

24. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

25. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

26. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

27. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

28. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք ուղղված են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների տեղափոխման կանխմանը:

29. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավի կայանման համար:

30. Զննում` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման) ընթացակարգ, որը նպատակ է հետապնդում իրականացնել ուղևորների կենսաչափական տվյալներով նույնականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման պահանջների համաձայն, ինչպես նաև հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

(30-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

30.1. Ավիացիոն անվտանգության հսկողության պիտակ - զննման գործառույթից հետո օդանավակայանի ստերիլ գոտիներ և օդանավ տարվող զննված ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների, օդանավ տարվող սննդի բեռնարկղերի, ինչպես նաև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտի օդանավակայանի աշխատողների կողմից տարվող առարկաների և իրերի վրա զննում կատարող աշխատողի կողմից փակցվող խիստ հաշվառման ենթակա համարանշված պիտակ:

(30.1-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

31. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց այս կամ այն պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Այն նպատակ է հետապնդում ճանաչելու անձին և պարզեցնելու մուտքի թույլտվության ձևակերպումները: Այդպիսի փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

32. Կառամատույց` ուղևորների նստեցման կամ իջեցման, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանային տարածք:

33. Կառամատույցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր ուղևորների փոխադրման համար:

34. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

35. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

36. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

37. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը և թռիչքների անվտանգությանը:

371. Կենսաչափական տվյալներ՝ անձի ֆիզիկական առանձնահատկությունները բնորոշող տվյալներ, որոնց հիման վրա կարելի է ճշտել անձը:

(371 կետը լրաց. 22.02.07 N 230-Ն, փոփ. 23.07.09 N 904-Ն)

372. Նույնականացում անցնել ցանկացած փուլում (հաշվառման, զննման, սահմանային վերահսկման, նստեցման և այլ փուլեր) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման պահանջների համաձայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգում կուտակվող անձը նույնականացնող կենսաչափական և (կամ) փաստաթղթային տվյալների համադրման դրական արդյունք:

(372 կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

 

III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

38. Ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպչական-տեխնիկական միջոցառումները նախատեսում են`

ա) դեպի օդանավ ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, այլ անձանց կողմից զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, այլ վտանգավոր իրերի ու առարկաների փոխադրման կանխումը և բացահայտումը.

բ) ուղևորների, նույնականացում նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի որակյալ հսկման իրականացում` ավիացիոն անվտանգության պահանջների բարձր մակարդակի ապահովման նպատակով.

գ) ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման բոլոր փուլերում ուղևորների, անձնակազմի անդամների, շահագործողների իրազեկումն անվտանգության հսկողության իրականացման նպատակների ու կարգի, այն առարկաների և նյութերի մասին, որոնք արգելված են քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրման համար, ինչպես նաև դրանց ապօրինի փոխադրման և ավիացիոն անվտանգության պահանջների խախտման համար պատասխանատվության մասին.

դ) օդանավի զավթման և փախցնելու սպառնալիքի ու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ապօրինի միջամտության գործողությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակում` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ մարմինների միջև.

ե) ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական միջոցների արդյունավետ ու համակողմանի օգտագործում և տեխնիկական պատշաճ վիճակում դրանց պահպանումը.

զ) ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորների շփման հնարավորության բացառում այն ուղևորների հետ, որոնք չեն անցել անվտանգության հսկողության ընթացակարգը, ինչպես նաև շփումը ճանապարհողների ու օդանավակայանի այն աշխատողների հետ, որոնք զբաղված չեն հսկման գոտում ուղևորների սպասարկմամբ,

է) օդանավակայանում ուղևորների վարքի և շփման հսկում, ընդհանուր օգտագործման վայրերի ստուգում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողել անվտանգության հսկողություն անցնելուց առաջ:

(38-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են անվտանգության հսկողության գոտիներ, որոնք կահավորվում են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով: Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների և կատարվող չվերթերի քանակը` օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Զննման կետի մուտքի մոտ տեղադրվում են «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», «Զննման կետ» ցուցանակները:

40. Զննման կետը ներառում է`

ա) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը սարքավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով,

բ) ուղևորների անձնական զննման սենյակ,

գ) պահարան` անվտանգության ստացիոնար և դյուրակիր հատուկ տեխնիկական միջոցների պահպանման համար:

Զննման կետը պետք է ունենա ավիացիոն անվտանգության ընթացակարգի իրականացման համար անհրաժեշտ սարքեր և համալրող սարքավորումներ (ձև 1):

41. Զննման կետը պետք է ունենա հուսալի փականներով փակվող և պահպանության ազդասարքով կահավորված մուտքի և ելքի դռներ` զննման կետով հսկողության գոտի բռնի ներթափանցումը կանխելու համար, իսկ զննման կետի անցամասի լայնությունը պետք է ապահովի միայն մեկ մարդու անցումը:

42. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության գոտին բաղկացած է մի քանի զննման կետերից, ապա դրանցից մեկը դարձվում է պահեստային` չնախատեսված իրավիճակների դեպքերում ուղևորների հոսքի կարգավորման համար և կահավորվում է անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների լրակազմով:

43. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների ընտրությունը և տեղաբաշխումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պահանջների համաձայն:

Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների և զննման կետերի տեղաբաշխումը կատարվում է այնպես, որպեսզի ճանապարհողներն ու այլ անձինք հնարավորություն չունենան անարգել շփվելու զննում անցած ուղևորների հետ:

44. Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիները, զննման կետերը և անհատական զննման սենյակները պետք է ապահովվեն այնպիսի սանիտարահիգիենիկ պայմաններով, որոնք ներկայացվում են մարդկանց զանգվածային կուտակումներ ունեցող շինություններին, ինչպես նաև ունենան վթարային էլեկտրական լուսավորություն:

45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու բարձրախոսային կապի սարքերով, ազդասարքով և էլեկտրոնային ցուցատախտակով` չվերթի համարի ցուցչով:

46. Զննման կետն ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով կահավորելու ժամանակ պետք է հաշվի առնել օդանավակայանի հանդերձման ռադիոհաճախականությունները, այդ հաճախականությունների աղբյուրների հզորությունը և այլ գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների բնականոն աշխատանքի վրա:

47. Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների համար օդանավակայաններում կազմակերպվում են ստերիլ գոտիներ: Ստերիլ գոտիներում ուղևորների ժամանակավորապես գտնվելու համար դրանք ապահովվում են պատշաճ պայմաններով` նստատեղերով, հարդարման սենյակներով, ըմպելիքների վաճառքի ավտոմատներով և այլն:

48. Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները` անձը հաստատող փաստաթղթի, ավիատոմսի և օդանավ նստեցման կտրոնը ներկայացնելուց հետո անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ:

Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքն ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:

49. Զննման գոտուն հարող տարածքներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվում է աշխատասենյակ` տեսադիտման սարքավորումների միջոցով ոստիկանության կողմից ուղևորների սպասարկման գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման, իրավախախտումների կանխման և խափանման համար:

 

IV. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

50. Օդանավակայաններում զննումն իրականացնում են ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին:

51. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողների թիվը որոշում է օդանավակայանի գործադիր մարմինը` ելնելով ուղևորների փոխադրման ծավալից, շահագործվող օդանավերի տիպերից, զննման կետերի տեխնիկական զինվածությունից և օդանավակայանի աշխատանքային ռեժիմից:

52. Զննման յուրաքանչյուր կետում հաշվառում և գրանցում անցած ուղևորների, նույնականացման նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների զննման իրականացման նպատակով նշանակվում է զննման ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խումբ, որը բաղկացած է 6 մասնագետից (տեսուչներից): Նրանց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ ձևով`

ա) խմբի ավագը, ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետի հետ, ստուգում է սարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում խմբի աշխատանքը, համագործակցում ուղևորների սպասարկում իրականացնող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մասին արձանագրություններ, մասնակցում ուղևորների սպասարկման տեխնոլոգիական գործընթացին, վարում օդանավով զենքի, ռազմամթերքի թույլատրված փոխադրման փաստաթղթերի ձևակերպումը և ձևակերպումից հետո, համաձայնեցնելով օդանավի հրամանատարի հետ, դրանք հանձնում է օդանավի անձնակազմի պատասխանատու անդամին, անհրաժեշտության դեպքում մասնակցում ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքը ստերիլ գոտի.

բ) N 1 տեսուչն ավիացիոն անվտանգության գոտու մուտքի մոտ ստուգում է ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնում է անցագրային վերահսկողություն:

գ) N 2 տեսուչն ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անհրաժեշտության և այն անցնելու կարգի մասին, առաջարկում զննման ներկայացնել ձեռքի իրերը, փոխադրման համար արգելված առարկաները (եթե այդպիսիք կան տվյալ ուղևորի մոտ), որից հետո ուղևորին հրավիրում զննման կետ.

դ) N 3 տեսուչը զննում է ձեռքի իրերի պարունակությունը ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով, անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում ձեռքի իրերը բացելու մասին` դրանք դիտողական զննման ենթարկելու համար, որից հետո ձեռքի իրերին փակցնում է ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման փաստը հավաստող պիտակ (պիտակներ).

ե) N 4 տեսուչը, ըստ N 3 տեսչի կայացրած որոշման, ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, աշխատում ձեռքի մետաղափնտրիչով և պայթուցիկ սարքերի դետեկտորով, այնուհետև ուղևորին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, մասնակցում արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մասին արձանագրության կազմմանը, հարկ եղած դեպքում ձեռքով զննում է ուղևորին և, անհրաժեշտության դեպքում, մասնակցում ուղևորի անհատական զննմանը:

զ) N 5 տեսուչը հսկողություն է իրականացնում հաշվառման ժամանակ կենսաբանական չափորոշիչ սարքավորումներով վերցված ուղևորների կենսաչափական տվյալների և (կամ) անձը հաստատող փաստաթղթերի տվյալների և նրանց նստեցման ժամանակ վերցվող տվյալների նույնության մասին ՍԷԿՏ համակարգից տրվող ազդանշանների նկատմամբ, իսկ տվյալների անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է խմբի ավագին:

(52-րդ կետը խմբ. 23.02.06 N 193-Ն, լրաց. 22.02.07 N 230-Ն)

53. NN 2 և 3 տեսուչներն ընթացակարգով սահմանված ժամանակահատվածում (20 րոպե) պարբերաբար փոխում են աշխատատեղերը:

54. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննման ժամանակ իրավունք ունեն`

ա) ուղևորներից պահանջելու պահպանել օդանավակայանում սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները.

բ) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքի մոտ ստուգել ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնել անցագրային վերահսկողություն:

գ) առաջարկելու ուղևորներին ներկայացնել իրենց մոտ գտնվող այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է.

դ) իրականացնելու ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննում և անհատական զննում,

ե) ուղևորներից վերցնելու զննման ընթացքում նրանց մոտ հայտնաբերված այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է` կազմելով համապատասխան արձանագրություն.

զ) զննման կետերում իրականացնելու օդանավակայանի սպասարկող անձնակազմի, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի զննում.

է) ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները խախտած անձանց հանձնելու ոստիկանություն:

(54-րդ կետը խմբ. 23.02.06 N 193-Ն)

55. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողները պարտավոր են`

ա) իմանալ և խստորեն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հիմնարար փաստաթղթերով և սույն կարգով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերն ու կանոնները.

բ) զննման գործընթացն իրականացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և սույն կարգի դրույթների համաձայն, ուղևորների սպասարկման ժամանակ լինել ուշադիր և հարգալից նրանց նկատմամբ.

գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն.

դ) լինել աչալուրջ, անառարկելիորեն կատարել օդանավակայանում սահմանված անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները.

ե) զննման ընթացքում պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:

56. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների այն աշխատողները, որոնց ծառայողական դիրքի չարաշահման կամ զննման գործընթացին անբարեխիղճ մոտեցում ցուցաբերելու հետևանքով օդանավ են փոխադրվել արգելված նյութեր կամ առարկաներ, ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

V. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Օդանավակայանում ուղևորները պետք է տեղեկացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների մասին: Այդ տեղեկատվությունը նրանց հաղորդվում է օդանավակայանի ռադիոբարձրախոսային ցանցով` հայերեն և միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով, իսկ ուղևորների հաշվառման ու գրանցման վայրերում և զննման կետերում` տեղադրված ցուցատախտակների միջոցով (ձև 2):

58. Օդանավերի թռիչքների անվտանգության, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության ապահովման նպատակով արգելվում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրել զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու առարկաներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի:

59. Ուղևորների կողմից օդանավ արգելված նյութերի ու առարկաների փոխադրումը կամ փոխադրման փորձն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

60. Ուղևորներին խստորեն արգելվում է կողմնակի անձանցից փոխադրման համար ընդունել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ, ինչպես նաև իր ուղեբեռը վստահել (նույնիսկ կարճ ժամանակով) անծանոթ անձանց:

61. Զննման կետերի մուտքերի մոտ պետք է փակցվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը:

 

VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

62. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն օդանավակայանների զննման կետերում իրականացվում է ավիացիոն անվտանգության հսկողություն` տեխնիկական սարքավորումներով, իսկ առանձին դեպքերում, երբ տեխնիկական սարքավորումներով զննման արդյունքում առարկաների և իրերի նշանակությունը կամ պարունակությունն անճանաչելի կամ անհասկանալի է, իրականացվում է նաև դիտողական զննում:

63. Զննումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ`

ա) զննման գոտու մուտքի մոտ ուղևորի ավիատոմսի, անձը հաստատող փաստաթղթի և նստեցման կտրոնի ստուգում.

բ) հարցում ուղևորին` նրա մոտ գտնվող արգելված առարկաներն ու մետաղական իրերը զննման ներկայացնելու նպատակով.

գ) ուղևորի ձեռքի իրերի, ուղեբեռի զննում` ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով.

դ) դիտողական զննում, եթե բացակայում են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումները կամ այդ սարքավորումներով զննման ընթացքում կասկածելի առարկաներ են հայտնաբերվում.

ե) ուղևորի ներկայությամբ ուղեբեռի բացմամբ դիտողական զննում.

զ) ուղևորի ընտրական զննման իրականացում.

է) ուղևորի կենսաչափական տվյալների նույնականացում.

Կենսաչափական տվյալներով նույնականացման գործընթացից ազատվում են մինչև 9 տարեկան և 75 տարեկանից բարձր տարիք ունեցող` սույն կարգի 100-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, պաշտոնական պատվիրակությունների կազմով Հայաստանի Հանրապետությունից մեկնող, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք:

Ելնելով ավիացիոն անվտանգության միջոցառումների առանձնահատկություններից` պարբերաբար պետք է իրականացվի զննված ուղևորների և նրանց ձեռքի իրերի ընդհանուր թվի առնվազն 20 տոկոսի կրկնակի զննում:

Փոխադրման ընդունված ուղեկցվող ուղեբեռի հոսքի 10 տոկոսը ենթակա է զննման` առնվազն 2 տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում, միևնույն տեսուչի կողմից:

(63-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն, 22.02.07 N 230-Ն, 08.10.08 N 1144-Ն, 23.07.09 N 904-Ն)

64. Մեծ ծավալի ուղեբեռները, ձեռքի իրերը և ուղևորի մոտ գտնվող վերնահագուստը, որոնք հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով կամ դրանց պատկերը էկրանին անճանաչելի է, ենթակա են դիտողական զննման:

Փոխադրման ընդունված չուղեկցող ուղեբեռը պարտադիր կարգով պետք է զննվի առնվազն 2 տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի կողմից կազմվում է չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք՝ նշելով, թե որ չվերթից է հետ մնացել տվյալ ուղեբեռը, հետ մնալու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են չուղեկցվող ուղեբեռների մատյանում, որը կազմվում և վարվում է ազատ ձևով:

(64-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն)

65. Ռադիո և հեռուստատեսային սարքավորումները, տեսագրիչները, ձայնագրիչները, համակարգիչներն ու տեխնիկական այլ սարքավորումներ ենթարկվում են զննման` սնուցման մարտկոցների կամ էլեկտրական հոսանքին միացման միջոցով, ինչպես նաև սնուցման մարտկոցներն այդ սարքավորումներից հանելու միջոցով:

66. Երաժշտական գործիքները զննման են ենթարկվում պատյանները բացելու, կաշվից կարված ծածկոցները հանելու, բոլոր փողերն ու փողրակները ստուգման ենթարկելու միջոցով:

67. Կինո և լուսանկարչական սարքավորումները զննվում են տեսաերիզները հանած վիճակում:

68. Օդանավով փոխադրման ենթակա կենդանիներն ու թռչունները կարող են ընդունվել փոխադրման` դրանց առողջական վիճակի մասին սանիտարական բժշկի կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում: Փոխադրվող կենդանիները, թռչունները և դրանց վանդակները ենթակա են զննման` ընդհանուր հիմունքներով:

69. Ապակե տարաները և թերմոսները ենթակա են դիտողական զննման:

Օդանավակայանների ստերիլ գոտիների անմաքս առևտրի խանութներում և սրճարաններում վաճառվող իրերը, ինչպես նաև այդտեղ տարվող բոլոր ապրանքները թույլատրվում է ստերիլ գոտի` միայն դրանց զննումից հետո:

(69-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն)

70. Ուղևորի զննումն իրականացնելու համար նրան առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղական իրերը (բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր և այլն) դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող սեղանին և անցնել ստացիոնար մետաղափնտրիչ կամրջակի միջով: Ազդանշանային զանգի ահազանգման դեպքում տեսուչը ձեռքի մետաղափնտրիչով փնտրում է ուղևորի մոտ մետաղական իրի առկայությունը, նման իրի բացահայտման դեպքում կատարվում է ուղևորի կրկնակի անցում մետաղափնտրիչ կամրջակի միջով, եթե ազդանշանային զանգը կրկին ահազանգում է, ապա ուղևորն ուղեկցվում է անձնական զննման սենյակ և իրականացվում է ուղևորի անձնական զննում:

71. Պարտադիր կարգով ուղևորի անձնական զննում կատարվում է այն դեպքերում, երբ`

ա) ստացվել է ահազանգ` օդանավը զավթելու կամ փախցնելու մասին կամ առկա է նման սպառնալիք.

բ) ստացվել է ահազանգ ուղևորի մոտ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքավորումների ու միացությունների մասին.

գ) ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքավորումներ, նյութեր, միացություններ ու այլ վտանգավոր առարկաներ.

դ) կասկածանք է հարուցում ուղևորի վարքը, որը վկայում է նրա մոտ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների հնարավոր առկայության մասին:

72. Անձնական զննումն իրականացվում է նույն սեռի անձանց կողմից, անհրաժեշտության դեպքում անձնական զննմանը կարող են հրավիրվել նույն սեռի ոստիկանության աշխատողներ: Արգելվում է մեկ անձնական զննման սենյակում իրականացնել մի քանի ուղևորների համատեղ անձնական զննում:

73. Սրտի աշխատանքը խթանող սարքավորումներ կրող ուղևորները ենթարկվում են զննման` առանց զննման տեխնիկական սարքավորումների կիրառման:

74. Զննման ընթացքում ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում զենքի, ռազմամթերքի, փոխադրման համար արգելված վտանգավոր իրերի ու առարկաների հայտնաբերման դեպքում կազմվում է արձանագրություն, հաշվի առնելով ուղևորի մոտ հայտնաբերված առարկայի կամ իրերի վտանգավորության աստիճանը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պետի կողմից որոշում է ընդունվում նրան թռիչքի թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

75. (75-րդ կետն ուժը կորցրել է 22.02.07 N 230-Ն)

76. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումն ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության, սահմանային ծառայության և փոխադրումների ծառայության աշխատողների կողմից: ՈՒղեկցման ժամանակ պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ:

Այն դեպքերում, երբ ելնելով եղանակային պայմաններից կամ այլ արտակարգ իրավիճակներից հաշվառում և զննում անցած ուղևորներն ու ուղեբեռները պետք է տարվեն այլ օդանավակայան` թռիչքի, փոխադրման ամբողջ ճանապարհահատվածում նրանց պետք է ուղեկցեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները:

Այն օդանավակայաններում, որտեղ չկան կենսաչափական սարքավորումներ, ուղևորները թույլատրվում են թռիչքի առանց կենսաչափական տվյալներով նույնականացման:

(76-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն, 22.02.07 N 230-Ն)

 

VII. ՕԴԱՆԱՎՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

77. ՈՒղևորներին և անձնակազմի անդամներին արգելվում է ձեռքի իրերում և ուղեբեռում ունենալ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:

78. ՈՒղևորատար օդանավերով փոխադրման համար ուղևորների ընդհանուր հոսքում արգելվում է օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված նյութերի և միացությունների, դրանցով հանդերձված առարկաների ձևակերպումը:

79. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների փոխադրումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հաստատված իրավական ակտին համապատասխան:

80. Օդանավերի թռիչքների համար վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի օդային տրանսպորտով փոխադրման արգելումը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օդանավերի թռիչքների անվտանգությունը, պահպանելու ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, կանխելու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտերը:

81. Օդանավակայաններից մեկնող ուղևորներն օդանավակայանների ռադիոբարձրախոսային ցանցով և ուղևորների հաշվառման ու գրանցման կետերում տեղադրված ցուցանակների միջոցով պետք է տեղեկացվեն սույն կարգի 82-րդ կետով նախատեսված` օդանավով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին, ինչպես նաև արգելված առարկաների ու նյութերի փոխադրման կամ փոխադրման փորձի դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

82. Օդային տրանսպորտով օդանավակայաններից ուղևորների ձեռքի իրերում և ուղեբեռում` բացառությամբ կարգի 82.1-ին կետով սահմանված դեպքերի, արգելվում է փոխադրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի «Անվտանգության Ձեռնարկի» N 35 լրացմամբ նախատեսված հետևյալ առարկաները, նյութերն ու միացությունները`

ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ և գլանանոթներ, հարվածակոտորակային զենք, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ և տարայով` անկախ քանակից, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների և նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ, բոլոր տեսակների հրազենների նմանակներ, այդ թվում` խաղալիքներ և այլ միջոցներ,

բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, զորային, դեսանտային, ֆիննական, ազգային, նետող շեղբով դանակներ, նետողական զենքեր (արբալետներ), մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների և չափերի ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, սրիչներ, ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, մկրատներ, հերձադանակներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ,

գ) բութ ծայրով առարկաներ` կիեր, բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, ոստիկանական մահակների բոլոր տեսակները (պինդ և ճկուն), կրոկետային զարկիչներ, կարթաձողեր, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ, ձեռնամարտի միջոցներ` մահակներ, կաստետներ, շղթաներ, նունչակիներ,

դ) պայթուցիկ և բոցավառվող նյութեր` աերոզոլային ներկ, ոչ գործարանային փաթեթավորմամբ ալկոհոլային խմիչքներ` 40 տոկոսից ավելի ալկոհոլի պարունակությամբ, հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր (բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էտանոլ), գազ և գազային գլանանոթներ, բուտան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ,

ե) քիմիական և թունավոր նյութեր` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր (քլոր, սնդիկ), կրակմարիչներ, ինֆեկցիոն կամ բիոլոգիական թունավոր նյութեր (ախտահարված արյուն, վիրուսներ, բակտերիաներ), նյութեր, որոնք ունեն ինքնաբռնկման հատկություն, թույներ, բժշկական կամ կոմերցիոն նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ նյութեր (օրինակ` իզոտոպներ),

զ) էլեկտրաշոկային սարքեր` բոլոր տեսակների, մակնիշների, նմուշների էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

է) արդյունաբերական և կենցաղային օգտագործման սեղմած գազեր` պրոպան, բութան, ազոտ, նեոն, արգոն, թթվածին, քլոր` բացառությամբ շտապ բժշկական օգնության հաշվարկների կողմից տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակներում բնակչությանն անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով թույլատրվող գազերի,

ը) դյուրավառ հեղուկներ` բենզին, գազ, ացետոն, մեթան, մեթիլային սպիրտ, արգելակի հեղուկ, ծծմբածխածին, եթերային յուղեր, նավթամթերքի նմուշներ, օրգանական լուծիչներ, բոլոր տեսակների դյուրավառ (ինքնաբոցավառվող) բաղադրիչներ պարունակող սոսինձներ և հերմետիկ նյութեր,

թ) բոցավառվող կարծր նյութեր` նյութեր, որոնք ջրի ներգործությամբ անջատում են ջերմություն և ինքնաբոցավառվում են` կալիում, նատրիում, մետաղական կալցիում, դրանց համաձուլվածքները, կալցիումի ֆոսֆորիդ և այլ նյութեր, սպիտակ, դեղին, կարմիր ֆոսֆոր ու այն բոլոր նյութերը, որոնք դասվում են բոցավառվող կարծր նյութերի շարքը, արդյունաբերական չոր, կոլոիդային և խոնավ նիտրաթաղանթանյութ` անկախ լուծիչի պարունակությունից,

ժ) թունավոր և ուժեղ ներգործող նյութեր ցանկացած ֆիզիկական վիճակում` անկախ ձևից և որակից` բրուցին, նիկոտին, ստրիխնին, սպիրտ, ֆորմալին, անտիֆրիզ, էթիլենգլիկոն, սնդիկ, ցիանի պատրաստուկներ, փոշեզատիչ, ցիանհալ,

ժա) այրիչ և կոռոզիոն նյութեր` անօրգանական թթուներ, աղաթթու, ծծմբական թթու, ազոտական թթու, դրանց խառնուրդները, ֆտորաջրածնային թթու, բոլոր տեսակների կալիումական, նատրիումական նյութեր, մետաղների խարանման պատրաստուկներ, կուտակչի էլեկտրոլիտ, լաքերի և ներկերի հեռացման քիմիական նյութեր,

ժբ) բոլոր տեսակների ռադիոակտիվ նյութեր` վերոհիշյալ հատկանիշներն ունեցող մյուս բոլոր նյութերն ու միացությունները, առարկաները, ինչպես նաև այն նյութերը, որոնց համար արտադրողը սահմանում է պահպանման, փոխադրման և օգտագործման հատուկ պայմաններ,

ժգ) հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

(«ժգ» կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

(82-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, 23.07.09 N 904-Ն)

82.1. Օդանավերի ուղևորասրահներ հեղուկ պայթուցիկ նյութերի փոխադրումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող ուղևորներին, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր, թույլատրվում է իրենց ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահ փոխադրել մինչև հարյուր միլիլիտրի չափով հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

(82.1-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.2. Զննման ընթացքում ուղևորների մոտ հայտնաբերված մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող տարաները զննման կետում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից դրվում են հատուկ այդ նպատակով նախատեսված և ամբողջությամբ փակվող մեկ լիտր ծավալով 20,5 x 20,5 սմ կամ 25 x 15 սմ չափսերով պլաստիկ պարկի մեջ, պարկի վրա փակցվում է «զննված է» պիտակ, որից հետո ուղևորին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ստերիլ գոտի: Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է փոխադրել միայն մեկ այդպիսի պլաստիկ պարկ:

(82.2-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, հարազատների բացակայության դեպքում կազմվում է ուղևորից փոխադրման համար արգելված առարկաներ վերցնելու մասին արձանագրություն՝ սույն կարգի 83, 84, 85 և 86-րդ կետերով սահմանված կարգով:

(82.3-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.4. Սույն կարգի 82.1-ին, 82.2-րդ և 82.3-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում թռիչքների օրերին իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների վրա:

(82.4-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.5. Օդանավակայանների անմաքս առևտրի կետերում ուղևորների կողմից ձեռք բերված հեղուկները, գելերը և աերոզոլները թույլատրվում է փոխադրել օդանավի ուղևորասրահ, եթե դրանք տեղադրված են չթույլատրված բացումից պաշտպանված պլաստիկ պարկերի (այսուհետ` պլաստիկ պարկեր) մեջ, որոնք օդանավակայանների անմաքս առևտրի կետերից գնումներ կատարած ուղևորներին հատկացնում են այդ կետերի աշխատողները՝ գնումների համար վճարումներ իրականացվող գանձարկղերի մոտ:

(82.5-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.6. Օդանավակայանի անմաքս առևտրի կետերից ձեռք բերված հեղուկ նյութերից բացի պլաստիկ պարկերի մեջ կարող է դրվել միայն վճարման անդորրագրի կտրոնը: Այն պետք է տեղադրվի պլաստիկ պարկի վերևի ձախ անկյունում` այդ նպատակով նախատեսված գրպանիկում՝ այնպես, որ կտրոնի դիմային մասը տեսանելի լինի դրսից: Եթե անդորրագրի կտրոնը չի դրվել պլաստիկ պարկի մեջ կամ այն տեսանելի չէ, այդ դեպքում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները մինչև ուղևորների օդանավ նստեցումը պետք է պլաստիկ պարկի գրպանիկում անդորրագիր չունեցող ուղևորին ուղեկցեն անմաքս առևտրի խանութների վճարման կետեր, և հեղուկ նյութերն ու անդորրագրի կտրոնը տեղադրեն մեկ այլ պլաստիկ պարկի մեջ:

(82.6-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.7. Ուղևորների մոտ գտնվող պլաստիկ պարկերը չպետք է բացվեն մինչև թռիչքի ավարտը, իսկ այն բացելու դեպքում տոպրակի պարունակությունը կարող է վերցվել օդանավի անձնակազմի կողմից և վերադարձվել ուղևորների թռիչքի ավարտից հետո:

(82.7-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.8. Թռիչքի ընթացքում ուղևորների կողմից օդանավում ձեռք բերված և օգտագործվող հեղուկ նյութերի վրա սույն կարգի դրույթները չեն տարածվում:

(82.8-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.9. Ուղևորների ուղեբեռում կարող են թույլատրվել փոխադրման դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր, մականներ, թիեր, ձկնորսական կարթեր, աշխատանքային գործիքներ (սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն), ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ, մինչև հինգ լիտրի չափով գործարանային փաթեթավորմամբ ալկոհոլային խմիչքներ՝ 24-70 տոկոս ալկոհոլի պարունակությամբ, կոսմետիկական պարագաներ, էլեկտրական սարքեր, ածելիներ և սույն կարգի 82-րդ կետի «գ» և «զ» ենթակետերով սահմանված առարկաները, իրերն ու սարքավորումները:

(82.9-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, փոփ. 23.07.09 N 904-Ն)

83. Զննման ընթացքում օդանավերի անձնակազմի անդամների կամ ուղևորների ձեռքի իրերում, ուղեբեռում հայտնաբերվող` օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը վերցվում են: Դրանք վերցնելու յուրաքանչյուր փաստ ձևակերպվում է համապատասխան արձանագրությամբ (ձև 3):

84. Ուղևորներից և անձնակազմի անդամներից վերցված առարկաներն ու նյութերը, որոնք ազատորեն վաճառվում են, բայց սույն կարգի 82-րդ կետով արգելված են օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար, կարող են փոխադրվել որպես ուղեբեռ կամ վերադարձվում են տվյալ ուղևորներին ճանապարհողներին կամ պահպանվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:

85. Վերցված առարկաներն ու նյութերը պահվում են 3 ամիս ժամկետով` մինչև դրանց տերերի կամ նրանց տված լիազորագրերով այլ անձանց կողմից դրանք պահանջելը:

86. Եթե նշված ժամկետում այդ առարկաներն ու նյութերը հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանձնվում են իրացման կամ ոչնչացվում են:

87. (87-րդ կետն ուժը կորցրել է 08.10.08 N 1144-Ն)

88. Այն ուղևորը կամ անձնակազմի անդամը, որի մոտ ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, օդային տրանսպորտով փոխադրվող այլ առարկաներ, նյութեր ու միացություններ, որոնք պատրաստելու, կրելու և պահելու համար օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն, թռիչքի չեն թույլատրվում, և տվյալ ուղևորը կամ անձնակազմի անդամը, վերցված նյութերն ու առարկաները կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են օդանավակայանի ոստիկանության բաժին:

 

VIII. ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

89. Օդանավով զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնների համաձայն:

90. Ուղևորների կողմից զենքի հանձնումը նրանց չի ազատում զննման ընդհանուր ընթացակարգից ու ձեռքի իրերը և ուղեբեռը զննման ներկայացնելուց:

91. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների կողմից հատուկ գործուղված անձինք (հատուկ բեռներ և հատուկ փոստ փոխադրողներ, կալանավորներին, դատապարտված անձանց ուղեկցող զինվորական կարգախմբի անդամներ) իրավունք ունեն թռիչքի ժամանակ օդանավում գտնվելու ծառայողական-հաստիքային հրազենով: Նման կարգավիճակ ունեցող անձինք օդանավակայանի զննման կետում պետք է ներկայացնեն գործուղման թերթիկը և զենք կրելու թույլտվությունը: Նրանք օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատողների կողմից զգուշացվում են օդանավում, առանց օդանավի հրամանատարի հետ համաձայնեցման, զենքի գործադրման անթույլատրելիության մասին:

92. Օդանավի անձնակազմն իրազեկվում է օդանավում զինված ուղևորների առկայության, օդանավում նրանց զբաղեցրած տեղերի մասին և այդ տվյալները գրանցվում են թռիչքային փաստաթղթերում:

93. Հատուկ և փոստային առաքման բեռները չպետք է պարունակեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ ու իրեր:

94. Զինված անձանց կողմից ուղեկցվող կնքված տարաները, փաթեթները, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, բացելու միջոցով դիտողական զննման ենթակա չեն, դրանց զննումն իրականացվում է բացառապես ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով:

95. Զորային կարգախմբերի (պարեկախմբերի), մարզական թիմերի (պատվիրակությունների), երկրաբանահետախուզական արշավախմբերի և այլոց հրազենն ու սառը զենքը փոխադրման համար ընդունվում են որպես գրանցված ուղեբեռ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Որպես ուղեբեռ հանձնված զենքը (զենքերը) պետք է լինի (լինեն) պարպված վիճակում` հանդերձված անվտանգության հրահանի փականքներով, փամփուշտները` առանձին փաթեթավորված:

96. Տարաները (կոնտեյներները, ճամպրուկները) պետք է ունենան հուսալի փականներ և լինեն կապարակնքված: Համապատասխան ձևով փաթեթավորված և որպես ուղեբեռ հանձնված զենքը դիտողական զննման ենթակա չէ: Այդպիսի ուղեբեռի զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով: Փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անմատչելի տեղում` մեկուսացված ուղեբեռնային և տեխնիկական հատվածամասերում: Նույն կարգով փոխադրվում են մշակութային արժեք ներկայացնող զենքերը, ուսումնական (այդ թվում` նաև թատերական) նպատակով օգտագործվող զենքերը (բուտաֆորները) և որսորդական զենքերը:

 

IX. ՏԱՐԱՆՑԻԿ ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՆՆՈՒՄԸ

 

97. Օդանավակայաններում տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար պետք է նախատեսվեն սպասասրահներ, որոնք պետք է լինեն համապատասխան ձևով կահավորված ու բացառեն նման ուղևորների շփումները զննում չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

98. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ժամանող տարանցիկ և տրանսֆեր ուղևորների նկատմամբ սույն կարգի 62-76-րդ կետերով սահմանված ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները կիրառվում են այն դեպքերում, երբ մեկնման վայրի օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները լիազոր մարմնի կողմից ուսումնասիրության արդյունքում գնահատվել են ոչ համարժեք «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի պահանջներին:

(98-րդ կետը խմբ. 23.07.09 N 904-Ն)

99. Բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները զննման են ենթարկվում այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով: Պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաև սահմանված կարգով հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող այլ անձանց (ուղեկցող, դիմավորող, ճանապարհող, արարողակարգերի պաշտոնյաներ), նրանց ձեռքի իրերի ավիացիոն անվտանգության հսկողությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

100. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննումից ազատվում են`

Հայաստանի Հանրապետության Նախագահը,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

Հայաստանի Հանրապետության վարչապետը,

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները,

Ամենայն հայոց կաթողիկոսը,

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները, օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները,

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով` պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

101. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորները, նրանց ձեռքի բեռները և ուղեբեռները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության ապահովման սահմանված կարգով:

Պաշտոնապես ձևակերպված դիվանագիտական բեռները, դիվանագիտական փոստը և հյուպատոսական փոստը ենթակա չեն զննման:

(101-րդ կետը խմբ. 14.10.04 N 1412-Ն)

102. Օդանավի անձնակազմի անդամների, բորտուղեկցորդների և սպասարկող անձնակազմի զննումն իրականացվում է օդանավակայանի զննման կետերում:

103. Ուղևորների ընդհանուր հոսքում հաշմանդամ և հիվանդ ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողություն չեն անցնում: Այս կարգավիճակի ուղևորները զննվում են անհատական կարգով: Նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը զննման է ներկայացվում ուղեկցող անձանց կողմից: Հաշմանդամ կամ հիվանդ ուղևորին ուղեկցող անձինք ավիատոմսի առկայության դեպքում ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում մյուս ուղևորների հետ միաժամանակ` ընդհանուր հիմունքներով:

104. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վտարվող կամ հանձնվող անձինք ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում ուղեկցորդ պահակախմբի կազմի ուղեկցությամբ` մինչև տվյալ չվերթի ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացի սկսումը: ՈՒղեկցորդ պահակախմբին արգելվում է օդանավ տանել գազային հատուկ զենք, որի գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ուղևորների առողջության և թռիչքի անվտանգության վրա: Պահակախումբն օդանավ է նստում առաջին հերթին, իջնում` բոլոր ուղևորների իջնելուց հետո:

105. Օդանավի հրամանատարն իրազեկվում է օդանավում ուղեկցվող անձանց գտնվելու և պահակախմբի կազմի մասին, թռիչքային փաստաթղթերում դրա մասին կատարվում է համապատասխան գրանցում:

106. Ուղեկցման համար պատասխանատու մարմինը պետք է ոչ ուշ, քան մեկ օր առաջ օդանավ շահագործողին գրավոր տեղեկացնի փոխադրման օրվա, չվերթի համարի, ուղեկցման պայմանների և ուղեկցվող անձի վտանգավորության աստիճանի մասին:

107. Օդանավ շահագործողը կարող է հրաժարվել հիվանդ ուղևորների, ուղեկցվող և այլ անձանց փոխադրումից, եթե շահագործողի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ նման կարգի ուղևորները կարող են սպառնալ մյուս ուղևորների կյանքին ու առողջությանը կամ թռիչքի անվտանգությանը:

 

X. ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԸ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԸ

 

108. Օդանավի ուղևորասրահներ ուղևորի ձեռքի իրերում թույլատրվում է փոխադրել թռիչքի ընթացքում ուղևորին անհրաժեշտ իրեր ու առարկաներ, այդ թվում՝ կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, փափուկ խաղալիքներ, վերնահագուստ, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկ նյութեր, մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում բժշկական նպատակներից ելնելով անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, հաշմանդամների սայլակներ: Նշված իրերի ընդհանուր թույլատրելի քաշը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը:

(108-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն, լրաց. 23.07.09 N 904-Ն)

109. Օդանավի սրահներում կարող են թույլատրվել փոխադրման նախազգուշական հատուկ միջոցների կիրառմամբ հետևյալ իրերն ու առարկաները` կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ, էլեկտրական սարքավորումներ, երաժշտական գործիքներ, ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր: Ուղևորի մոտ կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին:

110. (110-րդ կետն ուժը կորցրել է 08.10.08 N 1144-Ն)

111. Այն առարկաներն ու իրերը, որոնք կարող են գործածվել որպես օդանավի անձնակազմի և ուղևորների վրա հարձակման միջոցներ, ինչպես նաև սույն կարգի 82-րդ կետով նախատեսված առարկաները թույլատրվում են փոխադրել միայն որպես ուղեբեռ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

 

XI. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԶՆՆՈՒՄԸ

 

112. Փոստային առաքումների զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից` բեռնային համալիրի տարածքում համապատասխան ձևով սարքավորված հարկաբաժիններում, իսկ առանձին դեպքերում` անմիջականորեն օդանավ բեռնելուց առաջ: Ուղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության: Շտապ առաքման (մինչև 48 ժամ) ենթակա փոստն ընդունվում է օդանավով փոխադրման միայն այն դեպքում, եթե իրականացվել են ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումները`

ա) դիտողական զննում,

բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում և գազաանալիզատորների միջոցով: Ելնելով օդանավակայանի առանձնահատկություններից` կարող է իրականացվել նաև զննում` փորձարկման խցիկի միջոցով, ինչպես նաև հատուկ վարժեցված շների միջոցով:

(112-րդ կետը փոփ. 23.02.06 N 193-Ն)

113. Օդանավային պիտույքների, օդանավ տարվող սննդի նկատմամբ ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողների կողմից, օդանավի սննդի արտադրամասի ելքում տեղադրված զննման կետում` այդ նպատակով նախատեսված ավտոմեքենան բեռնելուց առաջ:

113.1. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները՝

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումները և պարագաներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով պետք է զննվեն.

3) սննդի արտադրամաս տարվող սննդամթերքը, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատները, միրգը, բանջարեղենը, ջուրը, ըմպելիքներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով ենթակա են զննման.

4) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև սննդի տարաների պարունակությունը և տրանսպորտային միջոցները:

(113.1-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

113.2. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է տարողությունների մեջ, տարողությունները տեղադրվում են նախապես զննված բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:

(113.2-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

113.3. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:

(113.3-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

113.4. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:

(113.4-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

114. Պարտադիր զննման են ենթակա խախտված և ոչ ստանդարտ փաթեթավորմամբ փոստային առաքումները: Նման դեպքերում ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է փոստային մարմնի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

115. Փոխադրման չթույլատրված բեռները և փոստը ժամանակավոր պահեստավորելու համար ավիացիոն անվտանգության հսկողության գոտում ստեղծվում է ազդասարքով և կապի միջոցներով կահավորված հատուկ պահեստարան:

116. Սուրհանդակային առաքումները (ծանրոցները, փաթեթները) փոխադրման ընդունվում են անմիջականորեն առաքիչ-թղթատարից` անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր ծանրոցի (փաթեթի) պարունակությունը նշվում է ուղեկցող փաստաթղթերում:

117. Սուրհանդակային առաքումների նկատմամբ ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում առաքչին առաջարկվում է բացել ծանրոցը (փաթեթը)` նրա ներկայությամբ դիտողական զննում իրականացնելու նպատակով:

 

XII. ԲԵՌՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

118. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:

119. Օդանավակայաններում փոխադրման ենթակա բեռների ավիացիոն անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները տարածվում են բեռների փոխադրման հետ առնչություն ունեցող փոխադրողների, բեռն առաքողների, բեռների փոխադրման գործառույթներ իրականացնող գործակալների վրա:

120. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում ապահովել ավիացիոն անվտանգության միջոցառումները: Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների խախտման դեպքերում բեռները չպետք է ընդունվեն փոխադրման:

121. Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները:

122. Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում` դրանք փոխադրման ընդունելու ժամանակ: Օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`

ա) դիտողական զննում.

բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.

գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.

դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով

(122-րդ կետը փոփ. 23.02.06 N 193-Ն)

123. Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

124. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ և տրանսֆեր բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ և տրանսֆեր բեռները զննվում են այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն պահպանվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

125. Օդանավակայանների գործադիր մարմինները և փոխադրողներն ապահովում են օդանավով փոխադրման համար ընդունված` մարդկանց կենսաապահովման օրգաններ պարունակող տարաների զննումը: Նմանատիպ տարաների պարունակության նկատմամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դրանք կարող են չընդունվել փոխադրման:

126. N 200 նշագրմամբ բեռների` դիակների, փոխադրման ընդունման դեպքերում կատարվում է բեռի տեսողական զննում: Նմանատիպ բեռների փոխադրման ընդունման դեպքերում, նախքան զննումը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողին պետք է ներկայացվեն նոտարական վավերացում ստացած մահվան վկայականի պատճենը: Դիակիզված և համապատասխան տարաներում գտնվող մասունքները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության տեխնիկական սարքավորումների միջոցով:

127. Եթե փոխադրման ընդունված բեռները հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, ապա դրանք պետք է ենթարկվեն դիտողական զննման և մինչև օդանավ փոխադրելն առնվազն 24 ժամ պահվեն օդանավակայանի բեռնային համալիրում:

(127-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն)

128. Բեռների զննման ընթացքում բեռի պարունակության նկատմամբ կասկած առաջանալու դեպքում պետք է կատարվի տվյալ բեռի կրկնակի զննում, համոզվելու համար, որ փոխադրման ընդունված բեռը չի պարունակում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ: Արտաքին փաթեթավորման խախտումներ ունեցող բեռները զննվում են դրանք առաքողի ներկայությամբ:

129. Մինչև օդանավ բեռներն ուղեկցող անձինք և օդանավով փոխադրվող բեռներն ուղեկցող անձինք նույնպես ենթարկվում են զննման:

130. Բեռները զննվում են օդանավակայանի բեռնային համալիրի պատասխանատու աշխատողի ներկայությամբ: Բեռը բեռնային համալիր հասցնելուց հետո, օդանավ բարձելուց 2 ժամ առաջ, բեռնային համալիրի պատասխանատու աշխատողը (բեռնային գործակալը) տեղեկացնում է զննման խմբի ավագին բեռի ժամանման մասին` հայտնելով բեռի քաշը, տեղերի քանակը և այն չվերթի համարը, որով պետք է փոխադրվի տվյալ բեռը:

131. Զննման խմբի աշխատողն օդանավակայանի բեռնային համալիրի պատասխանատու աշխատողի և բեռն առաքողի ներկայությամբ ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով իրականացնում է փոխադրման ընդունված բեռի զննում, որի ավարտից հետո այն փաթեթավորվում և կնքվում է, իսկ փաթեթավորված բեռի վրա փակցվում է զննման փաստը հաստատող պիտակ:

132. Բեռի զննման ժամանակ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ հայտնաբերվելու դեպքում դրանք չեն թույլատրվում փոխադրման և կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է բեռն առաքողին:

133. Եթե զննման ընթացքում հայտնաբերվում են այնպիսի իրեր և առարկաներ, որոնց պատրաստման, կրման, պահպանման, փոխադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, ինչպես նաև արգելված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց փոխադրումը (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, թունավոր, ռադիոակտիվ, դյուրավառ, թմրանյութեր և այլ նյութեր), ապա բեռը չի թույլատրվում փոխադրման, անհապաղ հայտնվում է համապատասխանաբար` բեռնային համալիրի պատասխանատու աշխատողին, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պետին, մաքսային մարմիններին և օդանավակայանի ոստիկանության հերթապահ մաս, որից հետո կազմակերպվում է բեռի պահպանությունը:

134. Պայթուցիկ նյութերի և միացությունների հայտնաբերման դեպքում բեռի զննման գործընթացը դադարեցվում է և հրավիրվում համապատասխան մասնագետ (ականազերծող կամ այլ մասնագետ):

 

XIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

135. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունները կազմում և վարում են զննման հաշվառման հետևյալ փաստաթղթերը`

ա) օդանավերի ուղևորներից ու անձնակազմի անդամներից վերցված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի հաշվառման մատյան,

բ) բեռի, փոստի զննման հաշվառման մատյան,

գ) օդանավի պիտույքների հատուկ զննման մատյան,

դ) հերթապահությունների (հերթափոխի կողմից հերթապահության ընդունման-հանձնման) մատյան,

ե) ուղևորներից և անձնակազմի անդամներից փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի հայտնաբերման ու դրանք վերցնելու մասին արձանագրություններ (ձև 3),

զ) ուղևորի բացակայությամբ` ուղեբեռի զննման մասին արձանագրություն (ձև 4),

է) առաքչի բացակայությամբ` բեռների, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին արձանագրություններ (ձև 5),

ը) փոխադրման համար ընդունված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների մասին արձանագրություններ` համաձայն սույն կարգի:

Բոլոր մատյանները կազմվում են ազատ ոճով, իսկ արձանագրությունները` համաձայն սույն կարգի ձևերի:

Հաշվառման փաստաթղթերի բոլոր ձևերը պահպանվում են մինչև մեկ տարի ժամկետով:

136. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության արդյունքների հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 10-ը:

137. Ուղևորների ու անձնակազմի անդամների ձեռքի իրերից, ուղեբեռից, բեռից, փոստից, օդանավի պիտույքներից զենքի, պայթուցիկ նյութերի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի, թունավոր և ռադիոակտիվ նյութերի ու միացությունների հայտնաբերման մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և օդանավակայանի ոստիկանության բաժնի հերթապահություն:

 

XIV. ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

138. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների զննում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն, հանդիսանում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներ և համապատասխանում են սույն կարգի 12-րդ կետի պահանջներին:

139. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու նպատակով դիմած քաղաքացիները մինչև աշխատանքի ընդունումը պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարին մեկ անգամ պարբերական բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(139-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն, խմբ. 22.02.07 N 230-Ն)

140. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուներն օդանավակայան շահագործող կազմակերպության գործադիր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, ենթարկվում են նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Ց Ա Ն Կ

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԼՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Անվտանգության հսկողության կետը պետք է սարքավորված լինի հետևյալ ձևով`

անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների ամբողջական լրակազմ (ռենտգենահեռուստատեսային ներսադիտակ, անշարժ մետաղափնտրիչ, դյուրակիր մետաղադետեկտոր, պայթուցիկ սարքերի դետեկտոր, կենսաբանական չափորոշիչներով անձի նույնականացման սարք).

հեռախոս, օդանավակայանի ստորաբաժանումների հետ ուղիղ կապի միջոցներ (ոստիկանություն, սահմանապահներ, կենտրոնական դիսպետչերական կետ, փոխադրումների ծառայություն, տեղեկատու).

ազդասարք, պատի ժամացույց, տեղեկատվական ցուցատախտակ` չվերթի ցուցչով.

կրակմարիչ, սենյակի ջերմաչափ` խոնավաչափով.

սեղաններ, շարժական աթոռներ` անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող տեսուչների համար.

տարբեր բարձրության դարակաշարեր` ձեռքի իրերի և ուղեբեռի զննման համար.

հոլովակավոր փոխադրիչներ` ձեռքի իրերի և ուղեբեռի տեղաշարժման համար.

դակիչներ, դրոշմիչներ (ուղևորի օդանավ նստեցման կտրոնի վրա նշումներ անելու համար).

լրացուցիչ լուսավորության անհատական լամպեր.

չհրկիզվող պահարան` փաստաթղթերը պահելու համար:

2. Անձնական զննման սենյակում պետք է լինեն`

սեղան, աթոռներ, կախիչներ` հագուստի համար.

էլեկտրաօդափոխիչ, սեղանի լամպ.

սենյակի ջերմաչափ.

խոշորացնող ապակի (խոշորացույց).

ջրաման, բաժակներ, առաջին բժշկական օգնության դեղարկղ:

(Ձևը լրաց. 22.02.07 N 230-Ն)

 

Ձև 2

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՏԵՔՍՏԵՐ

 

Ավիատոմսերի վաճառքի և գրանցման վայրերում, օդանավակայանների շինություններում և ուղևորների տաղավարներում

 

Այն անձինք, ովքեր ոչ հավաստի հայտարարություններ են անում օդանավերի առևանգման կամ դրանց ոչնչացման փորձի մասին կամ կեղծ տեղեկություն են հայտնում զենքի, պայթուցիկ նյութերի, ոչ անվտանգ այլ առարկաների փոխադրման մասին, հետապնդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն

 

Ձեռքի իրերում և ուղեբեռում պայթուցիկ, դյուրավառ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը կտրականապես արգելվում է: Ոչ անվտանգ առարկաների և նյութերի փոխադրումը կանխելու նպատակով օդանավ նստեցումից առաջ կատարվում է ձեռքի իրերի, ուղեբեռի և ուղևորների անհատական զննում

 

Ավիատոմսերի գրանցման և ուղեբեռի ձևակերպման վայրերում

 

Առանց հսկողության մի թողեք Ձեր ձեռքի իրերը և ուղեբեռը, կողմնակի անձանցից որևէ առարկա կամ ծանրոց մի վերցրեք օդային տրանսպորտով փոխադրելու նպատակով: Դա կարող է վտանգավոր լինել Ձեր և մյուս ուղևորների անվտանգության համար: Եթե Դուք նման ծանրոց եք վերցրել կողմնակի անձանցից, ապա գրանցման կետում հայտարարեք դրա մասին և հսկման կետում դրանք հանձնեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին` զննման համար

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետի մուտքի մոտ

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետում կատարվում է ուղևորի և նրա ձեռքի իրերի պարտադիր զննում: Հսկողության ընթացակարգից խուսափելը հիմք է հանդիսանում ուղևորին թռիչքի չթույլատրելու համար

 

Եթե Դուք Ձեր ձեռքի իրերում կամ ուղեբեռում ունեք զենք, օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված այլ առարկաներ և նյութեր, հսկման կետում դրանց մասին հայտարարեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին

 

«Ստերիլ» գոտուց դեպի կառամատույց տանող ելքի մոտ

 

Ուշադրություն
Ուղևորները հատուկ վերահսկելի գոտի կարող են դուրս գալ միայն ավիացիոն անձնակազմի ուղեկցությամբ

 

 

Ձև 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____ ____________ 200  թ.

 

__________________________________________________________________
(օդանավակայանի, ավիաընկերության անվանումները)

Ես` _______________________________________________________________
(ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ N _____ չվերթով _____________ օդանավակայան թռչող ուղևորին (անձնակազմի անդամին) _____________________________________

________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

առաջարկվեց զննման նպատակով ներկայացնել օդանավերով փոխադրման համար արգելված առարկաներ և նյութեր, որոնք նրա մոտ, ձեռքի իրերում կամ ուղեբեռում կան:

 

Ուղևորը (անձնակազմի անդամը)

___________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________

 

հայտարարեց (նշել, թե ինչ է հայտարարել ուղևորը (անձնակազմի անդամը)___________________ _________________________________________________________________ _________________________________________________________________

_________________________________________________________________

Ձեռքի իրերի, ուղեբեռի զննմամբ, անձնական զննմամբ (հարկավոր է ընդգծել) ուղևորի (անձնակազմի

անդամի)

__________________________________________________________    
(անունը, հայրանունը, ազգանունը)

մոտ հայտնաբերվեցին փոխադրման համար արգելված________________________________

________________________________________________________________
(նշել ինչ է վերցվել, ինչ քանակով, հատուկ նշումներ, զենքի համարը, տրամաչափը, չափը և այլն)

առարկաներ և նյութեր, որոնք քաղաքացի

_______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

փորձում էր տանել հատուկ վերահսկելի գոտի (օդանավ)

_____________________________
(նշել փորձի նպատակը)

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________ նպատակով:

Վերցնելու փաստը հաստատում են`__________________________________________

1. _______________________________________________________________

(ոստիկանության աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը և կոչումը)

_________________________________________________________________

2. ________________________________________________________________

(ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը)

__________________________________________________________________

3. ________________________________________________________________

(ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը)

__________________________________________________________________


Ոստիկանության աշխատողի և ընթերակաների ստորագրությունները` 

1. _______________________________________________________________
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________

Ուղևորի (անձնակազմի անդամի) ստորագրությունը

_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Արձանագրություն կազմող անձի պաշտոնը

________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Տվյալներ ուղևորի (անձնակազմի անդամի) մասին.

1. Անունը, հայրանունը, ազգանունը _________________________________________

2. Ծննդյան տարեթիվն ու վայրը ____________________________________________

3. Աշխատանքի, ծառայության, ուսման վայրը ____________________________________

4. Բնակության վայրը ___________________________________________________

5. Անձը հաստատող փաստաթուղթը __________________________________________

(փաստաթղթի տեսակը, համարը, երբ և ում կողմից է տրված)

_________________________________________________________________

Ուղևորի (անձնակազմի անդամի) բացատրությունները _______________________________ _________________________________________________________________

_________________________________________________________________ _________________________________________________________________

Արձանագրության տվյալներն ու իմ բացատրությունները գրանցված են ճիշտ, արձանագրության պատճենն ստացա`

Ուղևորի (անձնակազմի անդամի) ստորագրությունը ________________________________

Ակտ կազմող անձի ստորագրությունը _________________________________________

Արձանագրությունում հիշատակված` բռնագրավված առարկաներն ու նյութերը հանձնված են ______

_________________________________________________________________

(ի պահ` ավիացիոն անվտանգության ծառայության, վերադարձվել են ճանապարհողին,

________________________________________________________________:

ազգականին, նրանց ազգանուններն ու բնակության վայրերը)

Վերցված առարկաներն ստացող անձի ստորագրությունը ______________________________

________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Վերցված առարկաները հանձնած անձի պաշտոնը __________________________________

(ստորագրությունը)

________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________

 

_____ ___________ 200  թ.

 

Ձև 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ. Օդանավակայան (ավիաընկերություն) ____________________

Ես` _______________________________________________________________   
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

_____________________________
(ուղեբեռի զննման կարգադրություն

_______________________________________________________________,   
տված անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`

1. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

2. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

 

ներկայությամբ, ուղևորի բացակայությամբ

_____________________________
(որ զետեղարանում)

զետեղարանում կատարեցի ուղեբեռի զննում, որը փոխադրվում է N ______________
բեռնապիտակով N ____________ չվերթով _________________________________

______________________ օդանավակայանից _____________________________

օդանավակայան, որը պատկանում է ուղևորին

________________________________:        
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կատարված զննմամբ բացահայտվեց _________________________________________

_______________________________________________________________:   
(նշել զննման արդյունքները, հայտնաբերվել են արդյոք արգելված առարկաներ և նյութեր)

 

Ընթերակաների ստորագրությունները. 1. ____________________________
2. ____________________________

Զննում կատարած անձի պաշտոնը

__________________________________________     
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

Ուղեբեռից բռնագրավված` փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը հանձնվեցին

_______________________________________________________________:   
(նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)

 

Վերցված առարկաներն ընդունող անձը

___________________________________       
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

Վերցված առարկաները հանձնող անձը

___________________________________       
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

_____ ____________ 200  թ.

 

Ձև 5

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌԱՔՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԲԵՌԻ, ՓՈՍՏԻ, ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ. Օդանավակայան (ավիաընկերություն) ______________________

Ես` _______________________________________________________________      
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

կազմեցի սույն ակտն այն մասին, որ

_____________________________________          
(ուղեբեռի զննման կարգադրություն տված

_______________________________________________________________,   
անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`

 

1. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

2. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)


ներկայությամբ, առաքողի բացակայությամբ

_______________________________         
(որ զետեղարանում)

_________________________________________________________________

_________________________________________________________________

կատարեցի բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննում (հարկավոր է ընդգծել), որոնք փոխադրվում

են

_____________________________________________________________   
(նշել տեսակը, համարը)

_________________________________________________________________

ուղեկցող փաստաթղթերով N ____________ չվերթով _____________________________

օդանավակայանից _________________ օդանավակայան __________________________

_________________________________________________________________:

(նշել առաքչի բեռնաառաքման տվյալները)

 

Կատարված զննմամբ բացահայտվեց

_________________________________________   
(նշել արդյունքները, ինչ է առգրավվել, քանակը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________ :

Ընթերակաների ստորագրությունները 1. ____________________________
2. ____________________________

Զննում կատարած անձի պաշտոնը

__________________________________________     
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

Զննման ժամանակ թռիչքի չթույլատրված բեռը, փոստը, օդանավային պիտույքները

________________________________________________________________

_________________________________________________ (հարկավոր է ընդգծել)
հանձնվեցին

_______________________________________________________:    
(նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)

Թռիչքի չթույլատրված առարկաները ընդունող անձը

______________________________      
(ստորագրությունը, անունը,

 

_______________________________________________________________:   
հայրանունը, ազգանունը)

Թռիչքի չթույլատրված առարկաներն հանձնող անձը

______________________________      
(ստորագրությունը, անունը,

_______________________________________________________________:
հայրանունը, ազգանունը)

____ _____________ 200  թ.

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան