Basic information
Number
N 265
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.03.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.274
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.03.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.03.2001
Effective date
31.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2001 թվականի N 265

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` «Արտահանում ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» և «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation