ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3182-2007 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ 2/0022/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Արմեն Խաչատրյանի հայցի ընդդեմ Հարություն Խաչատրյանի, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի և ըստ Արևհատ Խաչատրյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի, «Աշտարակ» նոտարական տարածքի նոտար Գ.Հակոբյանի՝ ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2007 թվականի թիվ 07-3182 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Խաչատրյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, ճանաչել ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը:
Դիմելով դատարան՝ Արևհատ Խաչատրյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի, ճանաչել ք.Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և մասնակիորեն անվավեր ճանաչել ժառանգության իրավունքի վկայագրերը:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 11.06.2007 թվականի վճռով Արմեն Խաչատրյանի հայցը մերժվել է, իսկ Արևհատ Խաչատրյանի հայցը՝ բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 07.12.2007 թվականի վճռով Արմեն Խաչատրյանի հայցը մերժվել է, իսկ Արևհատ Խաչատրյանի հայցը՝ ք. Աշտարակ, Աշտարակեցու փողոցի թիվ 40 տան նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:
Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.12.2007 թվականի թիվ 3182-2007 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը:
Դատարանի 18.02.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ:
Դատարանի 18.04.2008 թվականի որոշմամբ Արևհատ Խաչատրյանի մահվան հետևանքով գործի վարույթը կասեցվել է՝ մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:
Դատարանի 20.01.2009 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Գործի քննության ժամանակ Արևհատ Խաչատրյանը, որպես հայցը հիմնավորող ապացույց դատարանին ներկայացրել է Աշտարակի քաղաքապետարանի տարածքային կառավարման թիվ 2 տեղամասի 08.02.2007 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Արևհատ Գալուստի Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ Ն. Աշտարակեցու փողոցի 40 տանը:
Վերաքննիչ դատարանը 07.12.2007 թվականի վճռով հիմք ընդունելով վերը նշված թիվ 2 տեղամասի կողմից տրված տեղեկանքը, հաստատված է համարել, որ Արևհատ Խաչատրյանը փաստացի տիրապետել է ք. Աշտարակ Ն. Աշտարակեցու փողոցի 40 հասցեում գտնվող ժառանգական գույքը:
Վերաքննիչ դատարանի վճռից հետո միայն Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը կարողացել է դիմել Աշտարակի քաղաքապետարանի տարածքային կառավարման թիվ 2 տեղամաս և ստացել է 11.12.2007 թվականի տեղեկանքն այն մասին, որ Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև տեղեկանքը տալու պահը մշտական հաշվառմամբ բնակվել է Աշտարակ քաղաքի Փարփեցու փողոցի թիվ 21 տանը: Ընդ որում, այդ տունն Արևհատ Խաչատրյանի սեփականությունն է:
Նշված տեղեկանքով փաստորեն հիմնավորվում է այն հանգամանքը, որ Արևհատ Խաչատրյանը փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը, հետևաբար, ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով նրան ժառանգ ճանաչելու հիմքերը բացակայում են:
Արևհատ Խաչատրյանը պետք է ներկայացներ ժառանգական գույքը փաստացի տիրապետելու փաստը հիմնավորող ապացույց, որը չի ներկայացրել, հետևաբար, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը չի կարծել, որ Վերաքննիչ դատարանն այդ փաստը կարող է հաստատել գոյություն չունեցող ապացույցի հիման վրա և այդ իսկ պատճառով չի ներկայացրել Արևհատ Խաչատրյանի վիճելի ժառանգական տանն ընդհանրապես չբնակվելու, այն փաստացի չտիրապետելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հագամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճիռը՝ Արևհատ Խաչատրյանի հայցի բավարարված մասով և այդ մասով հայցը մերժել:
3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքի համաձայն՝ Արևհատ Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տանը (գ.թ. 11):
2) ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի տրված թիվ 2021 տեղեկանքի համաձայն՝ Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև նշված տեղեկանքի տալու օրը մշտական հաշվառված բնակվել է ք. Աշտարակ, Փարպեցու փողոցի թիվ 21 տանը (գ.թ. 47):
3) Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.12.2007 թվականի վճռով հաստատվել է փաստացի տիրապետման հիմքով ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասն Արևհատ Խաչատրյանի կողմից ընդունելը: (գ.թ. 8-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ՝
Սույն գործով Վերաքննիչ դատարանը փաստացի տիրապետման հիմքով Արևհատ Խաչատրյանի կողմից ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասը ընդունելու հիմքում դրել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքը, որի համաձայն` Արևհատ Խաչատրյանը փաստացի բնակվել է ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 տանը:
Վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի ապացուցել իր կողմից վկայակոչված հանգամանքի նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի թիվ 2021 տրված տեղեկանքի համաձայն՝ Արևհատ Խաչատրյանը 1993 թվականից մինչև նշված տեղեկանքի տալու օրը մշտական հաշվառված բնակվել է ք. Աշտարակ, Փարպեցու փողոցի թիվ 21 տանը:
Սույն գործում առկա չէ վերը նշված տեղեկանքը բողոք բերողի կողմից իրենից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Ինչ վերաբերվում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ 11.12.2007 թվականի թիվ 2021 տեղեկանքը գործի քննության ընթացքում չի ներկայացվել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով Արևհատ Խաչատրյանը պետք է ապացուցեր ժառանգական գույքը փաստացի տիրապետելու փաստը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝
Սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձն է կրում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը:
Հիմք ընդունելով վերոգյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արևհատ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 40 հասցեում գտնվող տան 1/3 մասը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը հիմնավորող ապացույցը, այն է՝ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 08.02.2007 թվականի տրված թիվ 230 տեղեկանքը, մինչդեռ, Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանը գործի քննության ընթացքում չի ներկայացրել այդ փաստը հերքող որևէ ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի թիվ 2 տեղամասի կողմից 11.12.2007 թվականի թիվ 2021 տրված տեղեկանքը նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ բողոք բերող անձը զրկված չէր նշված տեղեկանքը սույն գործի քննության ընթացքում պահանջելու և այն դատարանին ներկայացնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մարգարիտ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Ստեփանյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07.12.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Մ. Դրմեյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`