Գլխավոր տեղեկություն
Համար
N 909-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2009-25.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 909-Ա

 

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 6 ԼՈՏՈՎ ԿՆՔՎԱԾ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշմանը համապատասխան և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից դադարեցվել է 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով նախատեսված Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի հետագա ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրենին` 2008 թվականի օգոստոսի 1-ին ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված 6 լոտով Հայաստանի Հանրապետության անունից կնքված կապալի պայմանագրերի կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին համաձայնություններ (այսուհետ` պայմանագիր) կնքել հավելվածով նախատեսված կապալառուների հետ` որպես պայմանագրի պատվիրառու կողմ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և նշված պայմանագրի շրջանակներում պատվիրատուի համար ծագած իրավունքների ու պարտավորությունների հետագա կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնությունները:

3. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին` մեկշաբաթյա ժամկետում Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում առկա ակտիվները և պարտավորությունները հանձնման-ընդունման ակտերով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հաշվեկշռին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված կապալառուների հետ կնքել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության և համապատասխան կապալառուների միջև ճանապարհաշինության առաջին փաթեթում ընդգրկված 6 լոտով կնքված կապալի պայմանագրերի կատարումից բխող վճարային պարտավորությունների մարման ժամանակացույց, որը կհանդիսանա սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնությունների բաղկացուցիչ մասը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կապալի պայմանագրերի շրջանակներում փաստացի կատարված ծավալների և պարտքի մնացորդի ճշտության ընտրանքային ստուգումների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 6-ի N 909-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ

Կապալառուի անվանումը Կապալառուի գտնվելու վայրը
«Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ ՀՀ, քաղ. Երևան, Աղբյուր Սերոբի 2ա, բն. 18
«Կապավոր» ՍՊԸ ԼՂՀ, քաղ. Ստեփանակերտ, Աջափնյա 2
«Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ
«Թալինի ԱՏՃ» ՓԲԸ ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Թալին, Մեխանիզատորների 27
«Ասֆալտագործ» ՍՊԸ ՀՀ, քաղ. Երևան, Շիրակի 47
«Ճանշինվարպետ» ՓԲԸ ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Իսահակյան 97
«Կուարլինի» ՍՊԸ ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Չոբանքարայի խճ., 8
«Արգիշտի-1» ՍՊԸ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տավրոս թաղ., Բաղրամյան խճ., 21
«Գավառի ՃՇՇ» ԲԲԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Նալբանդյան 108
«Սևանի ՃՇՇ» ՓԲԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Ձկնորսների 11
«Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ ՀՀ Լոռու մարզ, գ. Դարպաս
«Իջևանի ՃՇՇ» ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Արցախյան 6
«Արարատ-Ճանշին» ՍՊԸ ՀՀ Արարատի մարզ, գ. Արարատ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2009, N 1470-Ա 25.12.2009, N 909-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան