Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.970
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 205-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

205. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացում

ԵՄ օրենսդրության չափանիշներին առավելագույնս համապատասխանելու և Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքային ուղենիշը բավարարելու նպատակով ավանդների երաշխավորման համակարգի կողմից երաշխավորված ավանդների չափի և դրա ֆինանսավորման անհրաժեշտությունից բխող միջոցառումների պարբերաբար վերանայման քաղաքականության ներդրում և երաշխավորված ավանդների չափի ավելացման արդյունքում կամ համակարգային խնդիրների կամ արտակարգ դեպքերի համար Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների համալրման մեխանիզմների սահմանում

ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ ֆինանսների նախարարություն

2009 թ.
օգոստոսի
2-րդ տասնօրյակ

 »:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիuի 24-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաuտատելու մաuին» N 878-Ն որոշման հավելվածի «4.3.3 Ֆինանսական միջնորդությունը» բաժնի 7-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան