Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997 հունվար/1 Հոդ.983
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 913-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 567-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 6-ի N 913-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Միջազգային առողջապահական կանոնների (այսուհետ` կանոններ) պահանջով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանոնների հարցերով զբաղվող ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն հաղորդակցման կետերի (այսուհետ` հաղորդակցման կետ) միջև կանոնավոր կապի ապահովման` կանոնների պահանջների կատարման ընթացքի, քիմիական, ճառագայթային, կենսաբանական և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակություն ունեցող դեպքերի (այսուհետ` դեպք) մասին հաղորդման, հանրային առողջությանն առնչվող` միջազգային նշանակություն ունեցող դեպքերի (երևույթների) բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների առաջնային գնահատման և կարողությունների ձևավորման գործընթացի մասին տեղեկացմանը և այլ հարցերի վերաբերող աշխատանքները:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

2. Ազգային համակարգող մարմնի և հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապն ապահովվում է հետևյալ կարգով`

1) ազգային համակարգող մարմնի և հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով զբաղվող ազգային համակարգող մարմինը (այսուհետ` ազգային համակարգող մարմին).

2) ազգային համակարգող մարմնի և հաղորդակցման կետերի միջև ապահովվում է կանոնավոր կապ` շուրջօրյա հասանելիությամբ` 24 ժամ, առանց հանգստյան օրերի` հեռախոսի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի (ինտերնետի) կիրառմամբ.

3) ազգային համակարգող մարմինը հաղորդակցման կետի հետ կապն իրականացնում է տեղեկատվության փոխանակման ժամանակ` կանոններով ամրագրված դեպքերում.

4) ազգային համակարգող մարմնի և հաղորդակցման կետերի միջև կապը վերաբերում է հետևյալ հարցերին`

ա. ազգային համակարգող մարմնին վերաբերող ամենամյա տեղեկատվության տրամադրում,

բ. դեպքի մասին ծանուցում և ծանուցված դեպքի մասին տեղեկատվության շարունակական տրամադրում,

գ. դեպքերի հետ կապված` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող ժամանակավոր առաջարկությունների ընդունում,

դ. դեպքին արձագանքելու համար անհրաժեշտ աջակցության խնդրանքով Առողջապահության համաշխարհային կազմակերպություն խնդրագիր ներկայացնելը,

ե. դեպքի ավարտման մասին տեղեկացնելու և դեպքի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունների գործադրման դադարեցման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

զ. ծանուցման ոչ ենթակա դեպքերի, դեպքի բնորոշման, համաճարակային իրավիճակի ավարտման սահմանման, համաճարակաբանական տեղեկատվության, միջազգային ռիսկի աստիճանի գնահատման, դեպքի առնչությամբ փորձագետների միջազգային խմբի մոբիլիզացման, տեխնիկական ղեկավարման անհրաժեշտության մասին որոշումների ընդունման հարցում, ինչպես նաև համապատասխան առողջապահական միջոցառումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ խորհրդակցություն,

է. կանոնների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև միջպետական կամ տարածաշրջանային համագործակցության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկատվության տրամադրում,

ը. դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների գնահատման, դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործընթացի ամենամյա գնահատման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հաշվետվության տրամադրում,

թ. դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործում անհրաժեշտ աջակցության (երկրին տեխնիկական աջակցության տրամադրում, ֆինանսական ռեսուրսների կենտրոնացում) հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպություն խնդրագիր ներկայացնելը,

ժ. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների, այդ թվում` համաճարակների կանխարգելման կամ դրանց արձագանքելու ուղղությամբ գործնական միջոցառումների ծրագրերին աջակցելու վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն խնդրագիր ներկայացնելը,

ժա. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայտնաբերված դեպքի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տեղեկատվություն ներկայացնելը,

ժբ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այլ աղբյուրներից Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար տեղի ունեցած դեպքի մասին ստացված և ազգային համակարգող մարմին ներկայացված հաղորդումների ճշտում, հավաստում կամ ժխտում և նախնական պատասխանի տրամադրում,

ժգ. Հայաստանի Հանրապետությունում կանոններով սահմանված պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետի` երկու տարով երկարաձգում կամ, բացառիկ դեպքում, ևս երկու տարով լրացուցիչ երկարաձգում ստանալու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպություն զեկույց ներկայացնելը` հիմնավորելով երկարաձգման անհրաժեշտությունը,

ժդ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող պատվաստանյութերի և միջոցների կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության ապացուցման մասին դիմումի առնչությամբ համապատասխան ապացույցներ ներկայացնելը,

ժե. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցմանն ի պատասխան` տարածքի անցակետերում գտնվող հիվանդության միջազգային տարածման վտանգ ներկայացնող վարակի կամ աղտոտման աղբյուրի մասին տեղեկատվության տրամադրում,

ժզ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքին ի պատասխան` ղեկավար սկզբունքներ մշակելու, անցակետերում գտնվող և ցամաքային անցակետերով անցնող քաղաքացիական բեռնատարների, գնացքների և ավտոբուսների նկատմամբ առողջապահական միջոցառումներ կիրառելու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

ժէ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքին ի պատասխան` դեպքի առնչությամբ հանրային առողջապահական միջոցառումների կիրառման հարցի վերանայում,

ժը. լրացուցիչ միջոցառումների հիմնավորում, որոնք զգալիորեն խոչընդոտում են միջազգային երթևեկությունը և սահմանված չեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր կամ մշտական առաջարկություններով,

ժթ. որևէ պետության ազգային կանոններով սահմանված միջոցառումների իրականացման ժամանակ հետևանքներ կրելու դեպքում` միջոցառումներ իրականացնող պետության կողմից Հայաստանի Հանրապետության հետ խորհրդակցելու մասին դիմում (պահանջ) ներկայացնելու գործընթացն Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով իրականացնելու վերաբերյալ խնդրագիր ներկայացնելը,

ի. Առողջապահության համաշխարհային կազմակերպության Միջազգային առողջապահական կանոնների հարցերով զբաղվող փորձագետների խմբում մասնագետ փորձագետի (փորձագետների) առաջադրում,

իա. Հայաստանի Հանրապետության տարածքում դեպք արձանագրելիս` Միջազգային առողջապահական կանոնների հարցերով զբաղվող արտակարգ իրավիճակների կոմիտեում առնվազն մեկ անդամի մասնակցության մասին տեղեկատվության տրամադրում,

իբ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների հարցերով վերստուգիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար թեկնածուի առաջադրում,

իգ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների հարցերով վերստուգիչ հանձնաժողովի քննարկմանը հարցեր ներկայացնելը,

իդ. Առողջապահության համաշխարհային ասամբլեայի քննարկմանը կանոնների ճշտումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

իե. Հայաստանի Հանրապետության անունից ցանկացած պահի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին` սույն կանոնների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճի, կամ նույն պարտավորություններն ընդունած այլ պետության հետ կապված ցանկացած վեճի լուծման հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջնորդությունը կամավոր ընդունելու համար խնդրագիր ներկայացնելը,

իզ. կանոնների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև վեճ ծագելու պարագայում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի քննարկմանը խնդրագիր ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան